28/02/2017 18:54
Քննարկվել է պաշտպանական բնագավառում հայ-հնդկական համագործակցությունը
Փետրվարի 28-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-հնդկական համագործակցության զարգացման հեռանկարները:
Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև պաշտպանական բնագավառում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի իրականացումը, առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործումը: