Մատաղիս. Պատերազմներից հետո ոտքի կանգնող գյուղը. Լուսանկարներ

28/02/2017 17:30

Մատաղիս. Պատերազմներից հետո ոտքի կանգնող գյուղը. Լուսանկարներ


ԼՂՀ Մարտակերտի շրջանի սահմանամերձ Մատաղիս գյուղն ու հարևան Թալիշը 2016թ.-ի ապրիլին ռազմական գործողություններից ամենաշատը տուժած բնակավայրերից էին:
Այսօր Մատաղիսն ունի 540 բնակիչ, որոնցից 245-ը` մինչև 17 տարեկան երեխաներ:

Մարդն իր տունը չի թողնի գնա` խալխի առաջ վիզ ծռի

Սահմանամերձ Մատաղիս տանող ճանապարհն անցնում է լեռնոտ տարածքով: Պարզ եղանակին ամենաբարձր ոլորանից գյուղը, կամ ինչպես այն սիրում են անվանել այստեղ ծառայողները` Մատաղիսի թագավորությունն, ափի մեջ է: Ուշադիր նայելիս կարելի է նկատել նույնիսկ տներից դուրս եկող ծուխն ու հետևել գյուղի կյանքին: Տեսածի խաղաղությունն ընդհատում են միայն մեզ ուղեկցողների պատմություններն, ովքեր բարձրադիր կետից ցույց են տալիս տեղանքն ու փնտրում ապրիլյան պատերազմի հետքերը:



Գյուղի առաջին թաղամասը «Նոր»-ն է: Այն այսպես են անվանում, քանի որ կառուցվել է Արցախյան առաջին` 90-ականների պատերազմից հետո: Ապրիլին հենց այս թաղամասն է իր վրա ընդունել հակառակորդի հրետակոծության ու հրթիռակոծության զգալի մասը: Այսօր դրա մասին վկայում են տների դարպասներին մնացած բեկորային հետքերը:



Երկու անգամ պատերազմ անցած ու սահմանին ապրել շարունակող այս գյուղը պատերազմից խաղաղություն պոկելու ամենավառ օրինակն է: Նույնիսկ տնամերձ լվացքի պարաններն են հուշում այդ մասին: Գունավոր սրբիչների ու մանկական հագուստի կողքին գրեթե յուրքանչյուր տանը զինվորական համազգեստ է կախված:



Գյուղամեջում մի խումբ երեխաներ ակտիվ վիճում են խաղալիք բեռնատարի համար: Նրանց սաստում է տատիկը` Ժենյա Եդիգարյանն, ով մեզ տեսնելով ուրախանում է.



«Էս ո՜նց համընկավ», - ու բացատրում, - «Հեսա հաստատ հարցնելու եք` «Մատաղիսում կյանքը ո՞նց ա», հենա ասեմ` շատ լավ: Նոր հեռու տեղերից բարեկամներս էին զանգել, ասում էին` «հ՞ն, ո՞նց եք», ես էլ ասեցի`«շատ լավ, չե՞ք հավատում` հեսա կգան, կնկարեն, կգցեն ինտերնետ` կտեսնեք», ու մեկ էլ դուք եկաք: Էս ո՜նց համընկավ»:

Ժենյա Եդիգարյանն, օգտվելով տաք եղանակից, արածեցնում է իր ոչխարների հոտը: Նրա շուրջը վազվզում են մի խումբ երեխաներ:



«Բոլորը թոռներս են, ընդհանուր արդեն 13 թոռ ունեմ»,- ասում է տատն ու շարունակում,- «Երեխաները կարևոր են` պիտի շատանանք: Մատաղիսցու երազանքն ա, որ մեր գյուղն աճի, զարգանա»:

Տատի ձեռքին գիրք է, հարցնում եմ` «ի՞նչ եք կարդում», ասում է` բուսաբուժության մասին.
«Մեր բնությունն այստեղ շատ հարուստ է, ես էլ այս գիրքը պատահական գտա, հիմա համ գործս եմ անում, համ կարդում, միգուցե օգտակար բույսեր ընկնեն աչքովս»:

2016թ.-ի ապրիլի մասին զգուշությամբ եմ հարցնում, ասում է` «ամենավատ օրերն էին, տղաս վիրավորվեց, Մատաղիսի գյուղապետն է` երևի իր մոտ եք գնում հա՞» ու միանգամից ավելացնում` «գրեք, որ իրանց նպատակին չեն հասնի»:

«Իրենք ուզեցին մեզ` խաղաղ բնակչությանը վնասեն, բայց մոռացան, որ մենք քոչվոր չենք: Մարդն իր տունը չի թողնի գնա` խալխի առաջ վիզ ծռի: Մարդ պիտի իր ստեղծածը վայելի, կիսատ թողածը` շարունակի: Մենք սովոր չենք մեր տունը, հողը թողնենք, գնանք ուրիշի ձեռքի հացին նայենք: Մենք ենք մեր հաց ստեղծողը», - ասում է Ժենյա Եդիգարյանն ու ավելացնում` «խաղաղությունն իմ համար երեխեքիս, թոռներիս հաջողությունն է»:

Խաղաղությունը պատկերացնում եմ մե՜ծ լավ բան

Իմ ու տատի զրույցին ուշադրությամբ հետևում է երեխաներից ամենամեծը` 11 տարեկան Անին: Ասում է` իր գյուղում ամենաշատը երեխաներին է սիրում ու իրենց խաղացած խաղերը.



«Տարբեր բաներ ենք խաղում` պախկվոցի, մեջմտնոցի: Ես մեջմտնոցին եմ ամենաշատը սիրում: Բայց դպրոց էլ եմ սիրում գնալ, որ մեծանամ, երազում եմ դառնալ բժշկուհի», - ասում է Անին:

Հարցնում եմ` խաղաղությունն ինչպե՞ս է պատկերացնում` ժպտում է:

«Պատկերացնում եմ, որ մի մե՜ծ բան է: Մի սիրուն լավ բան»:

Մատաղիսում ոչ միայն նորոգում են եղած տներն, այլև կառուցում նորերը` երիտասարդ ընտանիքների համար

Մատաղիսի գյուղապետը Զավեն Ավանեսյանն է: 2016թ.-ի ապրիլի 2-ին նա նույնպես վիրավորվել էր հակառակորդի հրետակոծության հետևանքով: Այսօր դրա մասին խոսել չի սիրում, ասում է` «ձեր առաջ առողջ կանգնած եմ, կարևորը դա է»:


Զավեն Ավանեսյան

Նա վստահեցնում է` ապրիլյան իրադարձություններից հետո գյուղի ամբողջ բնակչությունը վերադարձել է ու այսօր գրեթե ավարտվել են վերականգնողական աշխատանքները:

«Բավականաչափ աշխատանքներ իրականացվում են թե՛ ճանապարհաշինարարության առումով, թե՛ բնակարանաշինության: Ասեմ, որ ապրիլը տեսնելով՝ ժողովուրդն ավելի է համոզվում, որ իր ապրելու միակ տեղը սա է», - ասում է Զավեն Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ առաջին հերթին վերականգնվել է հրետակոծության հետևանքով տուժած դպրոցը.

«Ավելին` այսօր մեր երեխաների թվի համար այս դպրոցը բավարար չէ ու նախագիծ ունենք կառուցելու ևս մեկը: Նույնն էլ մանկապարտեզի առումով: Առաջիկայում նոր մանկապարտեզ կունենանք», - պատմում է գյուղապետը:

Հետաքրքրվում եմ` իսկ ի՞նչքան երիտասարդ ու երեխա կա գյուղում:

«Կարող եմ ասել, որ գյուղի բնակչության 95 տոկոսը մինչև 50 տարեկան են: Այսօր գյուղում կա 540 բնակիչ, որոնցից 245-ը` մինչև 17 տարեկան երեխա են: Ունենք երիտասարդ ընտանիքներ, որոնց առաջիկայում կառավարության տրամադրած միջոցներով կփորձենք օգնել տներով», - պատմում է Զավեն Ավանեսյանը:



Ըստ նրա` ապրիլյան իրադարձությունները մատաղիսցիներին ոչ թե վախեցրին, այլ դարձրին ավելի պատրաստ.

«Յուրաքանչյուր ընտանիքի անդամ մտածում է, որ ինքը պետք է պատրաստ լինի ցանկացած գործողության` սա է սահմանին ապրելու տարբերակը: Ապրիլից հետո դաշտերում լինում են կրակոցներ, բայց գյուղի վրա չեն կրակել: Բնականաբար, ոչ ոք չէր սպասում, որ 1994թ.-ի հրադադարից հետո կարող է նման բան լինել: Ապրիլից հետո մենք համոզվեցինք, որ թշնամին չի փոխվել: Եթե ստացվի այնպես, որ թշնամին նորից անցնի հարձակման, ժողովուրդը պատրաստ կլինի», - վստահեցնում է Զավեն Ավանեսյանը:

Վերջում` Մատաղիսի նոր «բրենդի» մասին

Մատաղիսի գյուղապետը մեզ ճանապարհելիս ժպտում է` «մի լավ լուր էլ ունենք», ասում է ու գրպանից հանում հեռախոսը: Լուսանկարում խավիարի տարա է՝ արտադրված Մատաղիսում:



Տարիներ առաջ Արցախի կառավարությունը Մատաղիսում հիմնադրեց խավիարի արտադրություն: Նախատեսված էր այն զարգացնել ու հիմնական արտադրանքն արտահանել: Զավեն Ավանեսյանի խոսքով` խավիարի արտադրական գործընթացը հիմա լիովին վերականգնվել է:

«Ապրիլին կրած վնասներն արտադրամասում ևս արագ վերականգնվել են ու, ինչպես տեսաք, արդեն ունենք առաջին փորձնական արտադրանքը: Այդ չափաբաժինը նախատեսված է սպառման շուկա գտնելու համար: Այն հիմնականում կարտահանվի ու սպառման շուկայի հստակեցումից հետո, կսկսվի մասսայական արտադրություն»: 

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան, Լուսանկարները` Լիլիան Գալստյանի

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:18 Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր տեղի ունեցած երկրաշարժից Այսօր, 21:10 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան Այսօր, 20:55 Բրիտանիայում հայտարարել են, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վտանգ է ներկայացնում իրենց համար Այսօր, 20:40 Հակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆ Այսօր, 20:28 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է Այսօր, 20:14 Ադրբեջանը ոչնչացնում է հայկական պատմական հետքն օկուպացված Արցախում․ քանդել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ «Կանաչ ժամը» Այսօր, 20:01 Իզոսերոլոգիական հետազոտություններ․ Որ դեպքերում են արվում և ինչով են կարևոր Այսօր, 19:48 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի հյուսիսում Այսօր, 19:41 Անհապաղ ազատ արձակել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար․ Լրագրողների եվրոպական ֆեդերացիա Այսօր, 19:32 Փաշինյանը գերմանական Fichtner-ի ներկայացուցիչների հետ է հանդիպել Այսօր, 19:21 Արմեն Գրիգորյանն ու Բրիս Ռոքֆոյը ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումն են քննարկել Այսօր, 19:08 Բոլորին շնորհակալություն․ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց, անհրաժեշտ գումարը հավաքվեց 5-6 ժամում Այսօր, 18:52 Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Այսօր, 18:37 Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ Այսօր, 18:23 Փաշինյանը Բրիս Ռոքֆոյի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր Այսօր, 18:11 «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Այսօր, 17:56 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է․ ԱԳՆ խոսնակ Այսօր, 17:41 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներին Այսօր, 17:29 13 կգ քաշով տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության փորձ է արվել Այսօր, 17:18 Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ Այսօր, 17:07 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել Այսօր, 16:55 Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով Այսօր, 16:44 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի հետևում քաղաքական իշխանությունն է կանգնած. Փաստաբան Այսօր, 16:38 Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժեց Այսօր, 16:35 «Բարեփոխումներն անձնագրային ոլորտում» թեմայով աշխատաժողով է տեղի ունեցել. կարևորվել է անձնագրային ծառայությունների թվայնացման գործընթացը Այսօր, 16:25 Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն. Հայկ Կոնջորյան Այսօր, 16:16 Ռուսաստանն արդեն պարտվել է ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը․ Վազգեն Մանուկյանի նամակը՝ Զատուլինին Այսօր, 16:08 ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական ու լեգիտիմացնելով Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը. Մայր Աթոռ Այսօր, 15:54 «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 15:47 44-օրյա պատերազմում վիրավորված Մանվել Հակոբյանը Հունաստանում բուժում կստանա. կառավարությունը կփոխհատուցի ծախսերը Այսօր, 15:30 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում Այսօր, 15:13 Հարություն Միքայելյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ Այսօր, 15:03 Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկի» իրագործմանը և համագործակցության հնարավորություն է տեսնում «Գոտի և ճանապարհ» ծրագրի շրջանակներում. Չեն Ժուն՝ Արշակյանին Այսօր, 14:51 Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն Այսօր, 14:46 Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Այսօր, 14:39 Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը Այսօր, 14:28 Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Այսօր, 14:22 «Կանցավիկների իշխանությունը». Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Այսօր, 14:12 Ոստիկանությունում բռնություններ չկան. Երևանի ոստիկանապետ Այսօր, 14:05 Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանքի է սպասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ «ռազմաքաղաքական համաձայնագրերի» վերաբերյալ. Զախարովա Այսօր, 13:48 Սամվելի 7 մլն դրամ գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան Այսօր, 13:32 ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ Այսօր, 13:20 Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում Այսօր, 13:18 Այսօր հայտարարել եմ գործադուլ, բոլորդ էլ կարող եք այդ քայլին գնալ. Ակցիայի մասնակից (Տեսանյութ) Այսօր, 13:14 Մենք հստակ վերլուծել ենք անցած 4 տարիների մեր սխալները. ստիպված ենք կանգնեցնել այս ապահայկական գործընթացը. Չախալյան (Տեսանյութ) Այսօր, 13:08 Լիլիթ Հովհաննիսյանը երկրպագուներին է ներկայացրել իր նոր՝ «Ուշ ա» տեսահոլովակը Այսօր, 13:00 Անմոռանալի հույզեր… ․ այն ամենն, ինչ կմնա ԴԴՏ-ի երևանյան համերգից հետո Այսօր, 12:55 Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանրամասներ՝ ՔԿ-ից Այսօր, 12:47 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Այսօր, 12:40 Փաստորեն, էս իշխանության համար բանտում պահվող քաղաքական բանտարկյալների լիմիտը 5-ն է. Աթանեսյան Այսօր, 12:34 Խոշտանգման մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, Սամվելը վաղը հրավիրվել է հարցաքննության. Ռուբեն Մելիքյան Այսօր, 12:30 Մեր պայքարը ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման համար է. Չախալյանն առաջարկեց ակցիան սկսել աղոթքով (Տեսանյութ) Այսօր, 12:20 Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ բակում ապամոնտաժվում է 22 ավտոտնակ Այսօր, 12:17 Վերանայվելու են տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշները. Քննարկում՝ ԲՏԱՆ-ում Այսօր, 12:16 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ռուբլու հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, 5-ը կալանավորվել են Այսօր, 12:14 «Էրեբունի» օդանավակայան տանող ճանապարհին մեքենա է այրվել Այսօր, 12:12 Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան Այսօր, 12:04 Վահան Կոստանյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի հետ Այսօր, 11:59 «Համալսարանը դուրս բերեցինք ճգնաժամից». Դավիթ Գյուրջինյանը նշանակվեց Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր (Տեսանյութ) Այսօր, 11:54 ԱՄՆ Կոնգրեսի անդամը կարևորում է ԼՂ տեղահանվածներին օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը Այսօր, 11:49 Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի Այսօր, 11:41 Մինչև վերջ պայքարելու ենք այս վարչախմբին հեռացնելու համար. Հովհաննես Շահինյան Այսօր, 11:39 Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Այսօր, 11:34 Խաղաղապահների կարիքն այլևս չկա, քանի որ ոչ ոք չի վիճում այն ​​փաստի հետ, որ «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին». Պետդումայի պատգամավոր Այսօր, 11:30 Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ Այսօր, 11:28 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել Հայաստանում Այսօր, 11:15 Նիկոլ Փաշինյանը մեզ ասել է` Խրեմլու գյուղը տալու եմ և վերջ. Հրապարակ Այսօր, 11:08 Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման նախարարը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Այսօր, 11:02 Կոտայքում «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է. կա զոհ և վիրավոր, նրանց գյուղացիները հայտնաբերել են ավտոմեքենայից 20 մետր հեռավորության վրա Այսօր, 10:56 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից Այսօր, 10:44 Ռուսաստանի քաղաքականությունը Հրվ․ Կովկասում բերեց նրան, որ ՌԴ ազդեցությունը սկսեց թուլանալ, իսկ թուրքական ներկայությունն աճեց․ Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:38 Մեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. Մարուքյան Այսօր, 10:34 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը սեփականության իրավունքով կփոխանցվի ՀՀ-ին Այսօր, 10:28 ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Այսօր, 10:20 Պիտի ասեք՝ վա՛յ, ինչ լավ ա, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ Կիրանցում Այսօր, 10:17 «Ժողովուրդ». Իշխանությունները իրենց «սրտի» կառուցապատողներից որ մեկի մոտ էլ փորձեն ստուգում իրականացնել, կբացահայտեն ավելին Այսօր, 10:09 «Հրապարակ». Իշխանության խոսքի հանդեպ տավուշցիները հավատ չունեն այլևս և որոշել են սպասել քայլերին Այսօր, 10:07 «Փաստ». «Գող-գող գալիս-գնում են». Հոգևորականը Փաշինյանի՝ Ոսկեպար այցի մասին Այսօր, 10:05 «Ժողովուրդ». Ո՛չ պետությունը, ո՛չ համակարգը, ո՛չ էլ ՊԵԿ-ը պատրաստ չէին Այսօր, 10:03 «Հրապարակ». Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այսօր, 10:01 «Փաստ». Իշխանությունը փաստացի խաբեց միջազգային գործընկերներին՝ հարվածի տակ դնելով երկրի վարկանիշն ու հեղինակությունը Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Իրավապահ համակարգը փորձել է կապ հաստատել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ Այսօր, 09:47 «Հրապարակ». Օսկանյանի վերադարձը նախատեսվում է ապրիլի 24-25-ին Այսօր, 09:43 «Փաստ». Բայդենի վարչակազմին այլ բան չի մնում, քան հայացքներն ուղղել դեպի Հարավային Կովկաս Այսօր, 09:41 «Ժողովուրդ». Իշխանությունները ԵՄ անդամակցության հարցն այլևս անհաս ցանկություն են համարում Այսօր, 09:37 «Հրապարակ». Դատարանը կալանքի ու ազատության միջև միջանկյալ լուծում է գտել Այսօր, 01:56 Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք, սահմանվեց 7 միլիոն դրամի գրավ 17/04/2024 23:58 Սամվել Վարդանյանի գործով դատական նիստն ավարտվեց․ Փաստաբանները լուսանկար հրապարակեցին, որն անհերքելի ապացույց է՝ Վարդանյանին խոշտանգման ենթարկելու մասին 17/04/2024 23:34 Գամմա դանակ. Նորագույն տեխնոլոգիան՝ որպես ստերեոտակտիկ թերապիայի մեթոդ 17/04/2024 23:23 «Իմնեմնիմին»-ն է եթերում․ Այսօրվա հերթապահներն Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մարգարյանն են 17/04/2024 23:13 Ուրացում և վանդալիզմ․ «Հիշենք մեր հերոսներին» գրությունն ու զոհված զինվորների նկարները ներկով ջնջել են 17/04/2024 23:02 Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ, քանի որ ռազմակայան է տրամադրել իսրայելական ԱԹՍ-ների համար 17/04/2024 22:47 Քաղաքացին ընկել է փոսը․ անհրաժեշտ է օգնություն 17/04/2024 22:34 Մոլդովան ամբողջությամբ վերականգնել է Ռուսաստանի հետ փոստային հաղորդակցությունը 17/04/2024 22:18 «Սրանց ուրացման քաղաքականությունը պետք է արժանանա լրջագույն դիմադրության Հայաստանում և Սփյուռքում»․ Կոչ՝ ավելի վճռական ու մեծ թափով մասնակցել Ջահերով երթին 17/04/2024 22:01 Պատմությունը քաղաքական հայտարարություններով չի վերանում․ Թուրք պատգամավոր՝ Գորշ գայլերի ներկայացուցիչն էլ Ցեղասպանության մասին ասում էր, թե ընդամենը 12 հազար հայ է սպանվել 17/04/2024 21:37 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից «Առավոտ» օրաթերթի լրագրողի նկատմամբ սանձարձակ պահվածքը 17/04/2024 21:22 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Իրան 17/04/2024 21:09 «Պահանջում ենք պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել» 17/04/2024 20:57 Անհայտ ավտոմեքենայի վարորդը 51-ամյա կնոջ է վրաերթի ենթարկել

Տվյալ բաժնի վերջին նյութերը