28/02/2017 12:19
Արթուր ջան, նույնը խնդրում եմ նաև քեզ. Միայնակ Գայլը դադարեցրել է հացադուլը
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ) այսօրվանից դադարեցնում է ի պաշտպանություն «հաց բերող» Արթուր Սարգսյանի 11 օր տևած հացադուլը:
«Արթո՛ւր ջան, ես դադարեցնում եմ հացադուլը և նույնը խնդրում եմ նաև քեզ: Մենք պարտավոր ենք ուժեղ լինել մտքով ու ոգով, առողջ՝ մարմնով: Ավարտին հասցնելու գործ ունենք:
Մեր ծուռ, պատվելի եղբայր ջան, մենք գործն ավարտին կարող ենք հասցնել մեր լինելով՝ այլապես չցանկանալով թև կտանք ազգադավ ռեժիմին:
Ուստի խնդրում եմ դադարեցնել հացադուլը և բոլոր ուժերն ուղղել մեր Հայրենիքի փրկության սրբազան գործին», - փաստաբան Արայիկ Պապիկյանի միջոցով կոչը փոխանցել է Արայիկ Խանդոյանը։