28/02/2017 13:20
Նիկոլ Փաշինյանը կասկածում է, որ Սեյրան Օհանյանը համարձակություն կունենա իր դիմաց նստել ու հայտարարություն անել
ԱԺ պատգամավոր, «ԵԼՔ» դաշինքի նախընտարկան ցուցակի երրորդ համար Նիկոլ Փաշինյանը վստահ է՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը չի կարող դեմ-դիմաց նստել ու հայտարարել, որ ընդդիմադիր դաշտում միակ չկառավարվող ուժը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն է, որը իշխանության հսկողության տակ չէ։
«Ես էլի եմ ասել, որ միակ բանը, որ նա պետք է անի՝ կամ ներողություն պետք է խնդրի, կամ ապացուցի ու հիմնավորի, բայց Սեյրան Օհանյանը չի կարող իմ դիմաց նստել ու այդպիսի հայտարարություն անել», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց՝ խիստ կասկածում է, որ պաշտպանության նախկին նախարարը համարձակություն կունենա իր առաջ նստի ու ասի, որ ինքը վերահսկվում է իշխանության կողմից։
«Ես խիստ կասկածում եմ, որ նա քաղաքական համարձակություն կունենա ու, ընդհանրապես, բարոյական իրավունք կունենա նման բան ասելու», - ընդգծեց ԱԺ պատգամավորը։