28/02/2017 13:24
Գորիսի ոստիկանությունում մարդ են ծեծել. Ահազանգը ստուգվում է
Ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ ոստիկանության Գորիսի բաժնում մարդ են ծեծի ենթարկել։
«Ներքին անվտանգության վարչությունում ստուգումներ են իրականացվում ահազանգի վերաբերյալ», - Aysor.am-ին ասացին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նշենք, որ ավելի վաղ Armlur.am-ը գրել էր, թե ըստ իրենց տեղեկությունների, ծեծի ենթարկվածը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին է։
«Ըստ նույն տեղեկությունների` ոստիկանների ցասման պատճառը եղել է Էդգար Խաչատրյանի` ոստիկանության լեյտենանտին անձնական բնույթի նամակներ գրելը: Կին լեյտենանտը, ըստ երևույթին, դիմել է գործընկերներին և խնդրել սաստել իրեն անհանգստացնող երիտասարդին: Արդյունքում երիտասարդը հայտնվել է հիվանդանոցում», - նշված է Armlur.am-ում։