28/02/2017 18:06
Պուտին. Ռուսաստանը Ղրղզստանին կաջակցի ԵՏՄ-ին ինտեգրվելու ճանապարհին
Ռուսաստանը Ղրղզստանին կաջակցի Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրվելու ճանապարհին: Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հետ բանակցությունների ընթացքում, փոխանցում է ТАСС-ը:
«Մենք գիտենք, թե որքան դժվար են ընթացել ԵՏՄ-ին անդամակցելու մեր բանակցությունները, որքան զգացմունքային և խիստ էր նախագահը պաշտպանում Ղրղզստանի շահերը: Կցանկանայի նշել, որ այս տարի Ռուսաստանն է նախագահում ԵՏՄ-ում, և մենք ամեն ինչով ձեզ այդ գործընթացում կաջակցենք», - ասել է Պուտինը:
Նա նաև ընդգծել է, որ հատուկ գործիքներ են ստեղծվել ԵՏՄ-ին Ղրղզստանի ինտեգրումը հեշտացնելու համար: