28/02/2017 19:52
ՌԴ պաշտպանության փոխնախարար. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են ՀՕՊ համակարգերի մատակարարման շուրջ բանակցությունները
Թուրքիայի հետ ՀՕՊ համակարգերի մատակարարման շուրջ բանակցությունները շարունակվում են: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, փոխանցում է РИА Новости-ն:
«Բանակցությունները շարունակվում են: Իհարկե, մատակարարումներ չեն կատարվում: Դա հնարավոր է համաձայնություններ ձեռք բերելու և համապատասխան պայմանագրեր կնքելու դեպքում: Առայժմ նման համաձայնություն չկա», - ասել է փոխնախարարը:
Ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտնել էր, որ Անկարան Մոսկվայի հետ քննարկում է C-400 համալիրների գնման հարցը: