28/02/2017 17:18
Սաուդյան Արաբիայի թագավորը կայցելի Ինդոնեզիա՝ իր հետ տանելով 456 տոննա կշռող ուղեբեռով
Մարտին Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլ-Ազիզ ալ-Սաուդը կայցելի Ինդոնեզիա` 456 տոննա կշռող ուղեբեռով, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով Jakarta Post-ին:
Սաուդյան Արաբիայի արքան կլինի Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում և Բալի կղզում: Նրան կուղեկցի 1,5 հազար մարդ` իր շրջապատից:
Ինչպես հայտնում է պարբերականը, ուղեբեռի մի մասը` 63 տոննան, կհասցվի Ջակարտա, մնացած 396 տոննան կտեղափոխվի Բալի: Բալի տեղափոխվող բեռների թվում կլինեն Mercedes Benz S 600 2 ավտոմեքենա և էլեկտրական 2 վերելակ:
Ջակարտայում Սաուդյան Արաբիայի արքային կտրվի 178, իսկ Բալի կղզում` 394 սպասավոր:
Այցը կտևի մարտի 1-9-ը: