28/02/2017 12:14
Սումգայիթի ջարդերի 29-րդ տարելիցն է. Բակո Սահակյանը ծաղիկներ է դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին
Սումգայիթի ջարդերի 29-րդ տարելիցի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Բակո Սահակյանը ծաղիկներ է դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: