28/02/2017 12:11
ՏՏ ոլորտին հարկային արտոնություններ կտրամադրվեն 5 տարի ժամկետով
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 100 կողմ ձայներով ընդունեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ուղղությամբ նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրման անհրաժեշտությամբ:
Նախագծով առաջարկվում է օրենքով տրամադրվող հարկային արտոնությունների ժամկետը սահմանել 5 տարի, ինչպես նաև նախատեսել համապատասխան անցումային դրույթ արդեն իսկ հավաստագրված ընկերությունների համար, համաձայն որի՝ վերջիններիս տրամադրված հավաստագրերը կգործեն ստացման պահից՝ 5 տարի, ինչը խթան կհանդիսանա նոր աշխատատեղերի ստեղծման և ոլորտի հետագա զարգացման համար:
Նախագծի ընդունումը կխթանի ոլորտում սկսնակ ընկերությունների ձևավորմանն ու ներդրումների ներգրավմանը: