28/02/2017 12:15
Առաջարկվում է վերացնել գույքի հավատարմագրային կառավարման գործարքի կնքման ժամկետային սահմանափակումը
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ միաձայն՝ 100 կողմ ձայներով քվեարկեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Նախագծով առաջարկվում է վերացնել գույքի հավատարմագրային կառավարման գործարքի կնքման ժամկետային սահմանափակումը, ուժը կորցրած ճանաչել կրկնվող դրույթը, ինչպես նաև գույքի հավատարմագրային կառավարմանը վերաբերող այն դրույթները, որոնք կամ կարգավորված են ՀՀ օրենսգրքի ընդհանուր դրույթներով կամ պետք է կարգավորվեն բացառապես կողմերի հայեցողությամբ՝ գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի հիման վրա: