28/02/2017 14:56
Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժից հետո ճգնաժամային շտաբ է ստեղծվել
Ճապոնիայի վարչապետի դիվանատանն առընթեր տեղեկատվության հավաքման ճգնաժամային շտաբ է ստեղծվել երեքշաբթի երկրի հյուսիս-արևելքում տեղի ունեցած 5,6 մագնիտուդով երկրաշարժից հետո: Այդ մասին հայտնել է երկրի կառավարությունը, փոխանցում է ТАСС-ը:
Շտաբը շտապ կարգով զբաղվում է հնարավոր ավերածությունների և տուժածների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելով: Երկրի տրանսպորտի նախարարության տվյալով՝ Միյագիի պրեֆեկտուրայի համանուն քաղաքում ժամանակավորապես դադարեցված է օդանավակայանի աշխատանքը:
5,6 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Ճապոնիայի հյուսիս-արևելքում: Երկրի ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Միյագիի պրեֆեկտուրայի շրջանում, իսկ օջախը՝ 50 կիլոմետր խորության վրա Էր: Ընդհանուր առմամբ ստորգետնյա ցնցումներ են զգացվել Ճապոնիայի 17 պրեֆեկտուրաներում, ներառյալ Միյագին, Իվատեն և Ֆուկուսիման: