28/02/2017 13:53
Հանրապետական պատգամավորը կոչ է անում վերցնել ընտրակաշառքը, բայց ընտրել նրան, ում ուզում են
ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը դեմ է ռեյտինգային ընտրակարգին։
«Եթե լինեմ ազնիվ, այդ նախագծի քննարկման ժամանակ ես եղել եմ այն անձանցից, որը դեմ է եղել։ Հիմա ունենք այն, ինչ ունենք», - խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Կարապետյանը։
Վերջինս ընդգծեց, որ այս ընտրակարգը կարող է լարվածություն առաջացնել հանրության շրջանում։
«Ժողովուրդը սոված վիճակում, կարծես, էլ խնդիր չունի, սաղս գնացել ենք, կոպիտ ասած՝ սաղին իրար դեմ ենք հանել։ Հակասություններ լինելու են։ Մենք թողելու ենք գանք, էլի հանգիստ ստեղ նստենք, մարդիկ իրար թշնամի են դառնալու», - ասաց նա՝ ընդգծելով, որ ոչ մի մանդատ դրա արժեքը չունի։
Կարապետյանի խոսքով՝ ինքն ընտրվել է հինգ անգամ և ոչ մի դեպքում դա ինքնանպատակ չի եղել. «Իմ մանդատն օգտագործել եմ տարածքներին օգնելու համար»։
Անդրադառնալով ընտրակաշառքներին՝ Կարեն Կարապետյանը կոչ արեց վերցնել գումարը, բայց ընտրել նրան, ում ուզում են։