28/02/2017 13:36
Ներդրումային ծրագրերի վերաբերյալ հայ-իսպանական պաշտոնական հանդիպում է կայացել
ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արամ Բադալյանն ընդունել է ՌԴ-ում Իսպանիայի դեսպանի խորհրդական Դիեգո Ռուիզ Ալոնսոյին և Հայաստանում Իսպանիայի պատվավոր հյուպատոս տիկին Արմինե Ադամյանին։
Քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում, որին մասնակցել են Կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանը և աշխատակազմի միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության պետի տեղակալ Արտավազդ Թարխանյանը, քննարկվել են համագործակցության թեմաներն ու ձևաչափերը։
Այդ համատեքստում ներկայացվել են ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից մշակված մի շարք ներդրումային ծրագրեր, որոնցից նախընտրելիների վերաբերյալ առաջիկայում բանակցային քննարկումներ կծավալվեն: