02/03/2017 14:22
Վիգեն Սարգսյանը ընտրվեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի խորհրդի նախագահ
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընտրվեց «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի» խորհրդի նախագահ:
«Ազգային ժողովում քննարկումների ժամանակ այս նախաձեռնությունը երբ ներկայացրի, բազմաթիվ խնդիրներ լսեցինք հիմնադրամի թափանցիկության և արդյունավետության հետ կապված: Այդ իսկ պատճառով հոգաբարձուների խորհուրդը աշխատելու է թափանցիկ», -հայտարարեց նախարարը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստին:
Նիստում առաջարկվեց Հիմնադրամի խորհրդի նախագահ ընտրել Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, նա միաձայն ընտրվեց այդ պաշտոնում:
Նման խորհուրդ ստեղծելու անհրաժեշտությունը բխում է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքից: