05/03/2017 10:56
Վարչապետ ա, կարա հայտարարի էլ, կարա չհայտարարի էլ. Մանվել Գրիգորյան (Տեսանյութ)
Յոթ տարի շարունակ Եռաբլուրում, երեք տարի էլ՝ Ծիծեռնակաբերդում նշում ենք Սպարապետի ծնունդը, Վազգեն Սարգսյանը Աստծո կողմից նվիրված մարդ էր, և քարոզարշավը համընկել է նրա ծննդյան հետ, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը։
«Զուգադիպել է։ Ավելի լավ։ Սա մեր ազգին ու պետությանը հաջողություն կբերի», - ընդգծեց նա։
Դիտարկմանը, թե վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ անորակ վառելիքի պատճառով զինտեխնիկան չի գործել՝ Մանվել Գրիգորյանն արձագանքեց․ «Ես ապրլլի 2-ից անձամբ էնդեղ եմ եղել, նման տեխնիկա չեմ տեսել, որ վառելիքի խնդիր ունենա։ Կարողա տեխնիկաներ եղել են, բայց ես անձամբ չեմ տեսել»։
Հարցին, թե այդ դեպում ինչո՞ւ վարչապետը նման հայտարարություն արեց, Մ. Գրիգորյանն արձագանքեց․ «Վարչապետ ա, կարա հայտարարի էլ, կարա չհայտարարի էլ։ Սենց մի հատ խոսք կա, ասեմ՝ չկապեք ուրիշի հետ, ասումա՝ արջը մեծ գազանա, ինչ ուզի կանի»։
Լրագրողների դիտարկմանը, թե ամեն դեպքում, իրեն չի՞ մտահոգում վարչապետի հայտարարությունը, Մանվել Գրիգորյանն արձագանքեց․