06/03/2017 19:34
Վարչապետն ու Սոլովյովը վաղուցվա ընկերներ են. «Չեմ կարող նրան գնահատել. չգիտեմ՝ ինչպես է նա գործում որպես վարչապետ»
Կարեն Կարապետյանը միշտ դրսևորել է իրեն որպես անթերի մասնագետ և պարկեշտ անձնավորություն, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց եուս հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը:
«Ես ուղղակի Կարենին անձամբ եմ ճանաչում. մենք երկար տարիների ընկերներ ենք: Այն ժամանակ նա դեռ քաղաքական գործիչ լինելուց շատ հեռու էր: Ինչպե՞ս կարող եմ գնահատել իմ ընկերոջը, ես չգիտեմ՝ ինչպես է նա գործում որպես վարչապետ: Ես նրան գիտեմ այլ գործերով, որտեղ նա միշտ դրսևորել է իրեն որպես անթերի մասնագետ և պարկեշտ անձնավորություն», - նշեց լրագրողը: