11/03/2017 13:35
Իմ ղեկավարման տարիներին բանակում կոռուպցիոն ռիսկերը հասցվել են նվազագույնի. Սեյրան Օհանյան
Չնայած կադրային փոփոխություններին՝ բանակն այսօր իր առջև դրված խնդիրները իրականացնում է, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՕՐՕ դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը:
«Զորային կառույցը տեղում է, զորային կառույցի ղեկավարները հմուտ են, գիտեն իրենց գործը և կատարում են», - ընդգծեց նա:
Խոսելով բանակում եղած կոռուպցիայից՝ Սեյրան Օհանյանը նշեց, որ իր ղեկավարման տարիներին արմատական փոփոխություններ են կատարվել, և կոռուպցիոն ռիսկերը հասցվել են նվազագույնի:
«Զինված ուժեր բաշխումը զորակոչի ժամանակ այսօր մենք կատարում մենք վիճակահանությամբ, ասել է թե, այդ ուղղությամբ ես համապատասխան աշխատանքներ տարել եմ», - ընդգծեց նա, ապա հավելեց, որ մի շարք փոփոխություններ է իրականացրել բանակում, մինչդեռ, ելնելով ծառայողական գաղտնիքից՝ չի կարող բոլորի մասին բարձրաձայնել: