16/03/2017 11:21
Ադմիրալ Իսակովի պողոտայում կկառուցվի Չինաստանի դեսպանության նոր շենք
ՀՀ կառավարությունը Երևանի Ադմիրալ Իսակովի պողոտայում կհատկացնի 1,5 հեկտար տարածք, որտեղ կկառուցվի Չինաստանի դեսպանության նոր շենք:
2005 թվականի հունիսի 13-ին Պեկինում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև միմյանց դեսպանությունների տեղակայման համար շենքեր և հողամասեր փոխադարձաբար տրամադրելու մասին» համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին հայտագրերի փոխանակմամբ կնքվող համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին հարցը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
«Դեսպանության նոր շենքի կառուցումից հետ չինական կողմը կհանձնի Բաղրամյանի պողոտայում գտնվող դեսպանության շենքը», - նշեց Շավարշ Քոչարյանը: