17/03/2017 17:50
Մենք երբեք չենք խուսափել մեր սխալները և թերություններն ընդունելուց. Էդուարդ Շարմազանով
Մարտի 17-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Հայաստանի ամերիկյան համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ հանդիպման ընթացքում ի թիվս մի շարք հարցերի՝ անդրադարձել է նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթելու հնարավորություններին առնչվող հարցադրմանը:
«ՀՀԿ-ն մեր անկախության գաղափարի ջահակիրներից է: Մենք ունենք գաղափարախոսություն, որն անցել է ժամանակի փորձություն ևարդիական է այսօր: ՀՀԿ-ն ունի տարածքային կուռ կառույցներ և բազում համախոհներ՝ Նոյեմբերյանից մինչև Ագարակ: Այդ ամենով հանդերձ մենք երբեք չենք խուսափել մեր սխալները և թերություններն ընդունելուց: Ի վերջո, այսօր ՀՀԿ-ն ներկայացել է ամենաիրատեսական ծրագրով ու ամենամրցունակ և պատասխանատու քաղաքական թիմով: Այս ամենով հանդերձ, լավ աշխատանքի դեպքում ՀՀԿ-ն ունի հաջողություն գրանցելու լուրջ հնարավորություններ: Ընտրությունը ձերն է»: