Նա այն կոմպոզիտորի աղջիկն է, ով գրել է այդ կտորը. Ռիչարդ Կլայդերմանը՝ իրեն հաջողություն բերած ստեղծագործության և երևանյան համերգի մասին (Տեսանյութ)

17/03/2017 15:36

Նա այն կոմպոզիտորի աղջիկն է, ով գրել է այդ կտորը. Ռիչարդ Կլայդերմանը՝ իրեն հաջողություն բերած ստեղծագործության և երևանյան համերգի մասին (Տեսանյութ)

Մարտի  18-ին՝ ժամը 19:00-ին Կանանց մեկամսյակի շրջանակներում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա անվանի դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համատեղ համերգը: Դաշնակահարի ինքնաթիռը Հայաստանում վայրէջք է կատարել ժամեր առաջ, առաջին հանդիպումն էլ լրագրողների հետ էր:

Ի դեպ, սա նրա երկրորդ այցն է Հայաստան: Նախորդ հանդիպումը հայ հանդիսատեսի հետ տեղի է ունեցել 2015 թվականին:

«Շատ երջանիկ եմ, որ նորից այստեղ եմ, հուսով եմ՝ համերգը բոլորիդ դուր կգա: Նոր ռեպերտուարով, ստեղծագործություններով ենք հանդես գալու, ծրագիրը լիովին տարբերվելու է նախորդ համերգային ծրագրից: Այս անգամ չեմ հասցրել, բայց կարծում եմ՝ հաջորդ անգամ կկարողանամ որպես ընծա ձեր երկրին՝ դաշնամուրի վրա հայկական ստեղծագործության՝ թեկուզ փոքրիկ կտորներ նվագել», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց դաշնակահարը:

Ռիչարդ Կլայդերմանը հայտնի է դարձել «Ադելինայի սերը» աշխարհահռչակ ստեղծագործության շնորհիվ, որը գրել է Պոլ դե Սենևիլը: Նրա նախորդ այցի առիթը կրկին կանանց մեկամսյակն էր: Հարցին՝ ո՞վ է Ադելինան, և արդյոք ունի մեկ այլ ստեղծագործություն, որը միայն կանանց է նվիրված, պատասխանեց.

«Նախ ասեմ՝ իմ ռեպերտուարում կան շատ ռոմանտիկ ստեղծագործություններ: Մի քանի կտոր էլ նվագելու եմ հատվածներ գեղեցիկ ֆիլմերից, կհնչեն նաև գեղեցիկ գործեր Էնիո Մարիկոնեից, որոնք կնվիրվեն կանանց: Ինչ վերաբերում է Ադելինային, նա այն կոմպոզիտորի աղջիկն է, ով գրել է այդ կտորը: Այդ գեղեցիկ կինը հիմա 38 տարեկան է և ունի երեխաներ»:

Անդրադառնալով նախորդ և ներկա այցերից ունեցած տպավորություններին՝ ընդգծեց.

«Առաջին այցի ժամանակ շատ մեծ հաճույք ստացա, քանի որ ընդունելությունը շատ ջերմ էր: Նվագեցի Երևանի կամերային նվագախմբի երաժիշտների հետ, ովքեր հրաշալի մասնագետներ էին: Ինչ վերաբերում է այս այցին, ապա առաջին հանդիպումս ձեզ հետ է կայացել, այնուհետև՝ հանդիպելու եմ երաժիշտներին ու վաղվա համերգի փորձն ենք անելու: Այժմ տպավորություններս հրաշալի են… Հուսամ, հաջորդ այցելության ընթացքում առավել շատ ժամանակ կունենամ, որպեսզի շրջեմ Հայաստանում»:

Առհասարակ, ազատ ժամանակը նախընտրում է անցկացնել կա՛մ դաշնամուրի մոտ, կա՛մ սպորտային դահլիճում: Այլ երկրներում գտնվելիս էլ հնարավորության դեպքում փորձում է հետաքրքիր վայրեր այցելել:

Կոմերցիան շուկայական հարաբերություններում բոլոր ժամանակների թելադրողն է: Նկարչության, գրականության, երաժշտության, կինոյի և թատրոնի բնագավառի շատ հանճարներ երբեմն ստիպված են լինում տուրք տալ դրան: Հարցադրողներից մեկի նկատառմամբ՝ ֆրանսիացի դաշնակահար, գործիքավորող, դասական և համաշխարհային երաժշտությունների կատարող Ռիչարդ Կլայդերմանը ևս զերծ չի մնում շահութաբեր այդ տենդենցից:

«Ես սկսել եմ դասական երաժշտությամբ, բայց հետագայում սկսեցի նվագել տարբեր պարային խմբերի համար: Անցումս դեպի պոպուլյար երաժշտություն շատ բնական կերպով է արվել: Գուցե չէի տեսնում, որ կարող եմ դասական դաշնակահարի կարիերա ունենալ ու գնացի դեպի այն երաժշտությունը, որն ինձ դուր էր գալիս: Կարծում եմ՝ ճիշտ քայլ եմ արել, քանի որ հենց դրա շնորհիվ է, որ կարողացել եմ աշխարհով պտտվել ու գալ հանդիպել նաև Ձեզ», - խոստովանեց դաշնակահարը:

Երաժիշտը նկատեց՝ շրջագայությունների ժամանակ առհասարակ հաճախ է հանդիպում երաժշտական հետաքրքրություն ունեցող երեխաների ու երիտասարդների: Նոր անունների մեջ շատ լավ երաժիշտներ կան Ասիայում, ովքեր կարող են վաղվա անունները դառնալ: Երջանիկ է նրանով, ինչ ունի:

«Իմ երջանկությունն այն սերն է, որ ես տածում եմ առ երաժշտություն, առ դաշնամուր: Այդ երաժշտությունն ու դաշնամուրն է, որ ինձ թույլ են տվել արդեն 38 տարի զբաղվել այս գործով: Ճիշտ է՝ երբեմն հոգնում եմ, բայց ինձ համար երջանկություն է այցելել աշխարհի տարբեր վայրեր», - նշեց նա:

Ինչպես նախորդ, այնպես էլ ներկա ասուլիսների ընթացքում կոմպոզիտորը լրագրողների համար իր գործերից նվագեց: Սակայն խոստովանեց՝ դա իր մոտ ընդունված երևույթ չէ, երբեք նման բան չի անում: Հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նվագելը բացառիկ երևույթ է:

Ռիչարդ Կլայդերմանը Երևանից կմեկնի մարտի 19-ին, քանի որ այլ երկրներում ևս համերգային ծրագրեր ունի: Բայց որոշել է 2 օրերի ընթացքում հնարավորությունից օգտվել և համտեսել հայկական ավանդական կերակուրներ:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |

Լրահոս

Այսօր, 23:24 Ռիչարդ Հոգլանդը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական կետերը Այսօր, 20:18 «Արմիա-2017» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսին ՀՀ ռազմարդյունաբերական համալիրը ներկայացված է առանձին տաղավարով Այսօր, 20:10 Մեդվեդևն ու Լավրովը աշնանը կայցելեն Հայաստան (Տեսանյութ) Այսօր, 19:49 Ումի՞ց է իրականում զգուշանում Սևանի ոստիկանության գործով աղմկահարույց դիմումի հեղինակը Այսօր, 19:47 Սարգսյանը Պուտինին շնորհակալություն է հայտնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում ՌԴ աջակցության համար (Տեսանյութ) Այսօր, 19:39 Պուտին. Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները լրջորեն ամրապնդվել են (Տեսանյութ) Այսօր, 19:14 Սեպտեմբերի 1-ից հացը և միսը կտեղափոխվեն միայն սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցներով Այսօր, 19:00 Ռունին այլևս հանդես չի գա Անգլիայի հավաքականի կազմում Այսօր, 18:46 Գարնան նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն ոռոգման շրջանից անմիջապես հետո Այսօր, 18:39 Ինգուշեթիում գրոհայինների խումբ են ոչնչացվել (Տեսանյութ) Այսօր, 18:29 Հարավային Կորեայի նախագահը կոչ է արել բանակին պատրաստվել ԿԺԴՀ-ի հնարավոր սադրանքներին Այսօր, 18:13 Հնդկական դպրոցում ամոնիակի բալոն է պայթել Այսօր, 18:00 Հաշմանդամություն ունեցող երեխաների համար 4-օրյա ամառային ճամբար է կազմակերպվել Այսօր, 17:47 Չինաստանում թայֆունը խլել է երեք մարդու կյանք (Տեսանյութ) Այսօր, 17:30 Դանիայի ոստիկանությունը հայտնաբերել է կորած լրագրողուհու այլանդակված մարմինը Այսօր, 17:17 Անդրանիկ Կարապետյանը փոխչեմպիոն դարձավ Այսօր, 17:13 «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի տածաքում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան Այսօր, 17:01 Անձն ապօրինի մուտք է գործել Արարատի մարզի բնակչի տան բակում գործող առևտրի սրահ և հափշտակել կանխիկ գումար (Տեսանյութ) Այսօր, 16:50 Աֆղանստանում պայթյունը խլել է 5 մարդու կյանք Այսօր, 16:39 Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը Այսօր, 16:31 Համահայկական խորհուրդն անհրաժեշտություն է և անհետաձգելի հրամայական. Շահան Գանտահարյան Այսօր, 16:22 Նաթանյահու-Պուտին հանդիպում. Սիրիայում Իրանի դիրքորոշումն ամբողջ աշխարհի խաղաղության համար սպառնալիք է Այսօր, 16:09 Հայկական ArCa և ռուսական «Мир» քարտերը համատեղ ընդունելի են դարձել Հայաստանում և Ռուսաստանում Այսօր, 16:03 Պենտագոնի ղեկավարը խնդրել է իրաքցի քրդերին հետաձգել անկախության հանրաքվեն Այսօր, 15:54 ՖԻՖԱ-ն քննում է Նեյմարի բողոքն ընդդեմ «Բարսելոնի» Այսօր, 15:45 Գլխավոր դատախազությունն ընթացք կտա Սևանի ոստիկանությունում քաղաքացուն խոշտանգելու վերաբերյալ դիմումին Այսօր, 15:37 Սևանի ոստիկանությունում դիմակավորները քաղաքացուն սպառնացել են «քամակը տրուբա մտցնել». Ահազանգում է Փաշինյանը Այսօր, 15:30 Շարունակվում են ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառումները Այսօր, 15:19 Հունիս-օգոստոսին հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման 71 դեպք, որից 10-ը` ԵԱՏՄ երկրներից տեղափոխվող բեռների վերաբերյալ Այսօր, 15:06 Արտավան գյուղում բռնկված հրդեհի դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել մեկ անձի Այսօր, 14:57 Ադրբեջանի Սու-25 գրոհիչները թռիչքներ են իրականացրել Նախիջևանում Այսօր, 14:48 Պանաման հոկտեմբերից վիզա կսահմանի ճգնաժամի մեջ հայտնված Վենեսուելայի քաղաքացիների համար Այսօր, 14:39 Արթուր Թովմասյանը դարձել է «Ունիվերսիադա-2017»-ի չեմպիոն Այսօր, 14:26 Երբ ինձ սանկցիայից կհանես, կգամ կասեմ` իմ պաշտպաններն ովքեր են. Պավել Մանուկյանը` դատավորին Այսօր, 14:20 Խոշոր վթար` Սախարովի հրապարակում (Տեսանյութ) Այսօր, 14:08 Ինձ պաշտպան պետք չի, ինձ հարձակվող ա պետք. Արայիկ Խանդոյանը` դատարանում Այսօր, 14:06 Օգոստոսի 24-ից 28-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Այսօր, 14:02 Պաշտոնատար անձանց կողմից դատապարտյալին խոշտանգելու փաստով քրգործ է հարուցվել Այսօր, 13:59 Ռուսաստանի քաղաքացիները վիզաներ կարող են ստանալ այլ երկրներում, հայտարարել են ԱՄՆ դեսպանատնից Այսօր, 13:57 Վահագնի թաղամասի հարևանությամբ հինգ ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել. Լուսանկարներ Այսօր, 13:55 Էդուարդ Շարմազանովն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանին Այսօր, 13:49 «Լիվերպուլը» կմերժի Կոունտինիոյի հարցով «Բարսելոնի» առաջարկը Այսօր, 13:46 Ոստիկանները շատ մոտ կանգնած նկարահանում են մեր գործողությունները. «Սասնա ծռերի» գործով պաշտպան Լուսինե Սահակյանը` դատավորին Այսօր, 13:41 Ես ձեզ թույլ չեմ տալիս լքել դահլիճը. «Սասնա ծռերի» գործով դատավորը` պաշտպանին Այսօր, 13:33 ԶԼՄ. Մոնղոլիայի իշխող կուսակցության անդամները պահանջել են վարչապետի հրաժարականը Այսօր, 13:30 Սյունիքի մարզում շարունակում է լուրջ խնդիր լինել ԱԳԼՃԿ-ներում գազի ճնշման գերազանցումը Այսօր, 13:23 «Սասնա ծռեր»-ի փաստաբանների միջնորդությունը մերժվեց Այսօր, 13:16 Տարոն Մարգարյանը խորհրդակցության ժամանակ քննարկել է սոցիալական ապահովության ոլորտում անելիքները Այսօր, 13:11 Դուք չեք կարող այս գործը օբյեկտիվ քննել և պետք է հեռանաք. «Սասնա ծռերի» պաշտպանները պահանջում են դատավորի ինքնաբացարկը Այսօր, 13:02 Ֆինիքսում ոստիկանները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել Այսօր, 12:52 Հայկ Հարությունյանը բնականոն է համարում, որ Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում մեկ թեկնածու է առաջադրված Այսօր, 12:46 Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ի ոչ մի նախագահ կես տարում այնքան շատ բանի չի հասել, որքան ինքը Այսօր, 12:43 Տնտեսական ակտիվության մակարդակը Արցախում զարգացման նոր հեռանկարներ է ուրվագծում Այսօր, 12:27 Հնդկաստանում ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով տուժածների թիվը հասել է 74-ի Այսօր, 12:22 Արցախում սեպտեմբերին գինու փառատոն կանցկացվի Այսօր, 12:16 Հոնկոնգում թայֆունի պատճառով փակվել են բանկերն ու գրասենյակները, չեղարկվել են հարյուրավոր ավիաչվերթեր Այսօր, 12:08 Նավթի համաշխարհային գները նվազում են Այսօր, 11:50 Դուբլինում ավտոմեքենան հետիոտներին վրաերթի է ենթարկել Այսօր, 11:41 Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկեն ԵԱՏՄ-Թուրքիա համագործակցության հարցը. քաղաքագետ Այսօր, 11:36 Մեսսին լուսանկար է հրապարակել Սուարեսի և Նեյմարի հետ Այսօր, 11:20 Հալեպում մոտ 50 գրոհային զենքերը վայր է դրել Այսօր, 10:59 Ռուսաստանն ու Թուրքիան 820 մլն դոլարի պայմանագրեր են կնքել Այսօր, 10:51 Մեկնարկել են ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառումները Այսօր, 10:42 Օգոստոսի 28-ից Երևանում կգործարկվեն նոր տեղադրված արագաչափ սարքեր Այսօր, 10:36 Օգոստոսի 11-17-ը մայրաքաղաքում ծնվել է 469 երեխա Այսօր, 10:28 Խոսրովի անտառում հայտնաբերված ծխացող օջախները մարվել են Այսօր, 10:24 Լուսաղբյուր գյուղում ավտոբուս է այրվել Այսօր, 10:12 Դատարանի որոշմամբ՝ Կատալոնիայի ահաբեկչության գործով երկու անձի կալանավորել են Այսօր, 10:02 Վարչապետի և Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները ջերմացել են. «Հրապարակ» Այսօր, 09:57 Արամ Սարգսյանը՝ «Ելք»-ին. «ՀՀՇ-ի անդամներին պատասխանատվության կանչեք, եթե էդքան դուխով տղերք եք». «Առավոտ» Այսօր, 09:49 Կկայանա «Ազատ դեմոկրատների» համագումար. «Հրապարակ» Այսօր, 09:42 Հայկական «Volterman» «խելացի դրամապանակների» 1 մլն 80 հազար դոլարի նախավաճառք է գրանցվել. ՀԺ 22/08/2017 23:21 Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Մաքսիմ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն 22/08/2017 20:08 Ադրբեջանի բանակում զանգվածային թունավորումներ են գրանցվել 22/08/2017 19:02 Ավարտվել է Կապանում 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը 22/08/2017 18:51 ԶՈւ աշխատանքային խումբը Մոսկվայում մասնկացում է ՀԱՊԿ քննարկումներին 22/08/2017 18:40 Պարզվել են Կոտայքում 32-ամյա տղամարդու դանակահարության դեպքի իրական հանգամանքները. Կասկածյալը ձերբակալվել է 22/08/2017 18:29 «Ման Սիթին» Էվանսի համար կվճարի 30 մլն ֆունտ 22/08/2017 18:25 Ըստ հաղորդման` պաշտոնատար անձը բռնություն է գործադրել 22/08/2017 18:15 Չելյաբինսկում ուղևորափոխադրող միկրոավտոբուսի մասնակցությամբ ՃՏՊ է տեղի ունեցել 22/08/2017 18:08 Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Մաքսիմ Մանուկյանը եզրափակչում է 22/08/2017 17:59 Մեթիս. ԻՊ-ի օրերը հաշված են 22/08/2017 17:51 Փենսիլվանիայում գնացքների բախման հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 40-ը 22/08/2017 17:42 «Թալիբանը» դատապարտել է Աֆղանստանում զինվորականների ներկայությունը երկարացնելու Թրամփի որոշումը 22/08/2017 17:34 Թեհրանում մտածում են Twitter-ի և YouTube-ի արգելափակման մասին 22/08/2017 17:29 ՀՀ ԱԻՆ փրկարարներն ու փրկարարական տեխնիկան ուղևորվել են Բորժոմի` հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու համար 22/08/2017 17:27 Դոնի Ռոստովի հրդեհը մարվել է 22/08/2017 17:22 Լիդիանը հրապարակել է Ամուլսարի բնապահպանական կառավարմանը վերաբերող մի քանի զեկույցների անկախ ուսումնասիրություններ 22/08/2017 17:19 Հայաստանի արտահանման դիվերսիֆիկացմանն ուղղված քայլերն արդյունավետ են. KfW բանկ 22/08/2017 17:17 ՊԲ-ում նոր ուսումնաշրջանի մեկնարկի կապակցությամբ մարտավարաշարային պարապմունքներ են անցկացվել 22/08/2017 17:06 ԶԼՄ. Իրանը կարող է 5 օրում վերսկսել ուրանի մինչև 20 տոկոս հարստացման աշխատանքները 22/08/2017 16:46 Լիբանանի բանակը սկսել է Սիրիայի հետ սահմանի մնացած շրջանների մաքրումն ԻՊ-ից 22/08/2017 16:35 Հայտնի է տարվա ամենաբարձր վարձատրված դերասանի անունը 22/08/2017 16:31 ԴԱՀԿ ծառայողներն անհիմն ձգձգել են կատարողական վարույթի ընթացքը 22/08/2017 16:24 Արծվիկ Մինասյանը չի պատրաստավում հրաժարական տալ Խոսրովի անտառի հրդեհի պատճառով 22/08/2017 16:22 Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան մոտ հերթեր են գոյացել 22/08/2017 16:16 Վաղը Երևանի Կենտրոն համայնքում սպասվում են ջրանջատումներ 22/08/2017 16:12 AFP. Սիրիայում ավելի քան 40 մարդ է զոհվել կոալիցիայի օդուժի հարվածների հետևանքով 22/08/2017 16:05 «Ատլետիկոն» մտադիր է «Ռեալից» գնել Մարկոս Լյորենտեին 22/08/2017 15:59 Խոսրովի անտառի շրջակայքում որսը կարգելվի

Տվյալ բաժնի վերջին նյութերը