Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագիրը մեկնարկում է. վաղվանից շահառուները կարող են հայտեր ներկայացնել

20/03/2017 20:01

Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագիրը մեկնարկում է. վաղվանից շահառուները կարող են հայտեր ներկայացնել

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը և «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանն այսօր հուշագիր են ստորագրել  «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ:

Հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

«ՀՀ գյուղատնտեսության նախարարարությունն այսօր  ստորագրեց հուշագիր, որով ֆինանսական միջոցներ են հատկացվում լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման համար, և  արդեն վաղվանից շահառուները կարող են դիմել «ՓՄՁ ներդրումներ»  ունիվերսալ վարկային կազմակերպության տարածքային ստորաբաժանումներին և գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններին տեղեկատվություն ստանալու և նախնական հայտեր ներկայացնելու  համար: Ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել,  արդեն կա ձևավորված պահանջարկ գյուղացիական տնտեսությունների շրջանում»,-իր խոսքում ընդգծել է գյուղատնտեսության նախարարը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի խոսքով` այլ մասնավոր ֆինանսական կազմակերպություններ ևս ցանկություն են հայտնել ծրագրին մասնակցելու, և նրանց հետ նույնպես առաջիկայում կկնքվեն պայմանագրեր:

Փոխնախարարը հավելել է, որ  շահառուներին իրազեկելու նպատակով նախարարության պաշտոնական կայքէջում բացվել է ծրագրի վերաբերյալ առանձին բաժին, որում տեղակայված է տեղեկատվություն լիզինգի տրամադրման պայմանների, լիզինգային ընկերությունների և մատակարար կազմակերպությունների վերաբերյալ, տեղեկատվությունը պարբերաբար թարմացվելու է, այդ թվում` կհրապարակվեն նաև գյուղտեխնիկայի տեսականին և գները:

«Ծրագիրը թափանցիկ է, ինչպես նաև բաց  է  և ազատ  բոլոր մատակարարների և ֆինանսական կառույցների համար:  Բացի այդ, մոնիտորինգի միջոցով իրականացվելու է տեխնիկայի ուսումնասիրություն` դրա օգտագործման արդյունավետությունը պարզելու նպատակով, որի արդյունքները նույնպես հասանելի կլինեն հանրությանը», -նշել է Ռոբերտ Մակարյանը:

«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանի կարծիքով`  նման պայմաններով լիզինգի տրամադրումը մեր երկրում աննախադեպ է, և շոշափելի դրական արդյունքներ կունենա:

Ծրագրի շրջանակում տնտեսավարողները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշների տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ,հավաքիչ-մամլիչներ, տրակտորային շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ և սրսկիչներ: Գյուղտեխնիկայի ձեռքբերման  պայմաններն են` 20 % կանխավճար, տարեկան 2 % լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ` կախված տեխնիկայի տեսակից:

Ծրագրի շրջանակներում նույն լիզինգառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առար­կաների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 200,0 մլն դրամը: Լիզինգի առարկաների ընդհանուր գումարը 100 մլն դրամը գերազանցելու դեպքում, լիզին­գառուն մինչև լիզինգի պայմանագիր կնքելը այդ մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

Ծրագրի իրականացման արդունքում որոշակիորեն կնորացվի Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմը, ինչը նախադրյալներ կստեղծի առաջիկա տարիներին մատչելի մեխանիզմների կիրառմամբ տեխնիկայի համալրման առավել ընդգրկուն ծրագրերի իրականացման համար, որոնք զուգահեռ համայնքներին կից մեքենատրակտորային կայաններ ստեղծելու հնարավորություններ կստեղծեն: Բացի այդ,  որոշակիորեն կբարձրանա գյուղատնտեսությունում մեքենայացման մակարդակը, տնտեսապես կամրապնդվեն շահառու գյուղացիական տնտեսությունները, և պայմաններ կստեղծվեն վերջիններիս կողմից ապրանքային արտադրության կազմակերպման և հետագա զարգացման համար:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |

Լրահոս

24/05/2017 22:57 Դոն Պիպոյի ու Վստրեչի Ապերի նախապատրաստվող սպանությունը կանխվել է (Լուսանկարներ) 24/05/2017 20:11 Հայաստանի քարտեզագրումը՝ որպես զբոսաշրջային ուղղություն. Տուրիստական համաժողով 24/05/2017 19:57 Լիբիայի ափերի մոտ ներգաղթյալներով նավ է խորտակվել 24/05/2017 19:45 Սիրիայում սպանվել է ԻՊ-ի «պատերազմի նախարարը» 24/05/2017 19:37 Վիգեն Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին 24/05/2017 19:29 Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ 24/05/2017 19:15 Այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ 24/05/2017 19:05 ԼՂ հակամարտության կարգավորումը տարածքային վեճ չէ. մեր խնդիրն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է. Էդուարդ Շարմազանով 24/05/2017 18:56 Ստոլտենբերգը՝ ԻՊ-ի դեմ կոալիցիայի պայքարին ՆԱՏՕ-ի մասնակցության մասին. Չի՛ քննարկվում 24/05/2017 18:45 Վենեսուելայում արժույթի փոխանակման աճուրդային համակարգ կթողարկվի 24/05/2017 18:30 Հռոմի պապը և Թրամփը քննարկել են Մերձավոր Արևելքի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները 24/05/2017 18:23 «Չելսին» չեղյալ է համարել չեմպիոնական շքերթը մանչեսթերյան ահաբեկչության պատճառով 24/05/2017 18:18 Վարչապետը կոչ է անում մայիսի 27-ին միանալ համապետական շաբաթօրյակին 24/05/2017 18:09 G7-ի գագաթնաժողովին կքննարկվեն Մանչեսթերի ահաբեկչությունն ու ՌԴ-ի հետ հարաբերությունները 24/05/2017 18:02 «Արարատ»-ը հերքում է, թե գումար է պարտք նախկին պաշտպան Նորայր Գրիգորյանին 24/05/2017 17:57 Դոնալդ Թրամփն ու Պաոլո Ջենտիլոնին քննարկել են G7 գագաթնաժողովի օրակարգը 24/05/2017 17:53 ՔԿՀ պաշտոնյայի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ 24/05/2017 17:39 ՀՀ կառավարությունը պատրաստ է իրանցի գործարարներին ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն 24/05/2017 17:36 Քննարկվել է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավման 2017 թ. միջոցառումների ծրագրի նախագիծը 24/05/2017 17:27 Բուքինգեմյան պալատի մոտ դանակով զինված տղամարդու են ձերբակալել 24/05/2017 17:18 IDeA-ն նախատեսում է Երևանում նոր ճոպանուղի կառուցել 24/05/2017 17:06 ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Շահեն Հարությունյանին հոգեբուժարանի ուղեգիր ուղարկելու վերաբերյալ 24/05/2017 17:04 2016 թվականին վարկերն ու ավանդները նախորդ տարիների համեմատ ունեցել են բարձր աճ. Անդրանիկ Գրիգորյան 24/05/2017 16:58 Շմելցեր. Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները ցանկանում են տիտղոս նվաճել և չեն մտածում Տուխելի ապագայի մասին 24/05/2017 16:54 Մայիսի 30-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի 24/05/2017 16:51 Պոլսո Հայոց Պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական է տվել 24/05/2017 16:42 Թայվանը դարձել է Ասիայում առաջին վայրը, որտեղ օրինականացրել են միասեռ ամուսնությունները 24/05/2017 16:33 Թուրքիան ռուսական ցորենի ներմուծման նոր սահմնափակումներ է մտցրել 24/05/2017 16:20 Պայթյուն Վարդենիսում. հարուցվել է քրեական գործ 24/05/2017 16:13 Նման հայտարարություններին սկսել ենք հումորով վերաբերվել. Մհեր Աբրահամյանը՝ ԵՏՄ երկրներում միասնական արժույթ ստեղծելու մասին 24/05/2017 15:59 Նախագահը երկրի անվտանգության տեսլականը ներկայացրել է երկարաժամկետ և ռազմավարական ուղղություններով. Շարմազանով 24/05/2017 15:50 Նախագահն Իգնատի Առաքելյանին հանձնարարել է հստակ ժամանակացույցով հատուկ թիրախային ծրագրեր մշակել 24/05/2017 15:46 Մանչեսթերում երեք մարդու են ձերբակալել մարզադաշտում կատարված ահաբեկչության կապակցությամբ 24/05/2017 15:35 Գեորգի Կուտոյանը մասնակցել է ԱՊՀ անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին 24/05/2017 15:33 Թուրքիայում 120 պետական ծառայողի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել 24/05/2017 15:30 ԱԺ-ում հանձնաժողովների նախագահների ընտրության ժամանակ «Աշոտյան Ս...» գրությամբ քվեաթերթիկ չի հայտնաբերվել 24/05/2017 15:26 Թրամփը Դուտերտեի հետ զրույցի ժամանակ Կիմ Չեն Ընին «խելագար» է անվանել 24/05/2017 15:23 Վարչապետը հանձնարարել է բիզնես հանրության հետ քննարկել և լրամշակել Doing Business-2017-ի միջոցառումները 24/05/2017 15:19 Հնդկաստանում ավտոբուսն ընկել է գետը, կա 22 զոհ 24/05/2017 15:13 Սպիտակ տուն. Ահաբեկչության դեմ կոալիցիայի ստեղծումը բոլոր կրոնների հանձնարարությունն է 24/05/2017 15:06 ՀՀԿ-ն վաղը կքննարկի կառավարության նոր կազմը. Վերջնական պատասխանը կտա Էդուարդ Շարմազանովը 24/05/2017 15:01 Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն 24/05/2017 14:58 Եթե ադրբեջանցիները չխոչընդոտեն, Հայաստանը նույնպես կարող է օգտվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի երթուղուց 24/05/2017 14:50 Ղազախստանի պատգամավորները հավանության են արժանացրել քաղաքացիությունից զրկելու տեսքով պատիժը 24/05/2017 14:44 Բրյուսելում արգելել են ցանկացած զանգվածային ակցիա Էրդողանի հյուրանոցի մոտ 24/05/2017 14:35 Սիրիայում ոչնչացվել է ԻՊ-ի պարագլուխներից մեկը 24/05/2017 14:28 «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 100 մլն ֆունտ վճարել Ալեքսիսի և Ուոլքերի համար 24/05/2017 14:20 ԱՄՆ-ը կպահպանի առաջատարությունը միջազգային օգնության ծավալով. ՄԱԿ 24/05/2017 14:11 Թուրքիան վետո է դրել Ավստրիայի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության վրա 24/05/2017 14:00 Գերմանացի պատգամավորների այցը Թուրքիա վերջին պահին չեղարկվել է 24/05/2017 13:51 Քննարկվել են Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության ուղղությունները 24/05/2017 13:44 Ֆիլիպիններում ծայրահեղականները պատանդ են վերցրել կաթոլիկ քահանայի ու ևս 13 անձի 24/05/2017 13:37 Դուտերտեն Պուտինին հայտնել է, որ պետք է անհապաղ Ֆիլիպիններ վերադառնա 24/05/2017 13:31 Եվս մեկ քրեական գործ` ընտրական գործընթացին խոչընդոտելու փաստով 24/05/2017 13:24 Լոնդոնում ահաբեկչության համար մեղադրվողին դուրս են հանել Թուրքիա մեկնող ինքնաթիռից 24/05/2017 13:19 Իմ թիմի ղեկավարը որտեղ որոշի, այնտեղ էլ իմ գիտելիքները, փորձը կօգտագործեմ. Հովհաննես Սահակյանը՝ Լոռու մարզպետ նշանակվելու մասին 24/05/2017 13:15 22-ամյա երիտասարդը վթարից 6 ամիս հետո մահացել է հիվանդանոցում 24/05/2017 13:09 Ծնողներին հորդորում եմ ոչ մի դեպքում տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին. ՃՈ պետ 24/05/2017 13:00 Չինաստանում ջրով ողողված հանքահորում 6 հանքափոր է մահացել 24/05/2017 12:53 Կան և պետք է լինեն տարբեր մոտեցումներ և տեսակետի բախում. Արծվիկ Մինասյանը՝ վարչապետի և ՀՅԴ-ական նախարարների մասին 24/05/2017 12:48 Երևանում կներկայացվեն ԵՄ-Հայաստան համաձայնագրի արդյունքները 24/05/2017 12:40 Հիմք են ընդունում մի քանի տարի առաջվա դատվածությունս ու երեք օրով հոգեբուժարան են ուզում ուղարկել. Շահեն Հարությունյան 24/05/2017 12:32 Շուշիում տարեցտարի աճում է բնակչության թիվը. քաղաքը բնակֆոնդի կարիք ունի 24/05/2017 12:25 Մոուրինյո. Բոլորս շատ տխուր ենք տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների պատճառով 24/05/2017 12:19 Այս անգամ կառավարության ծրագիրը երկարաժամկետ է լինելու. Արծվիկ Մինասյան 24/05/2017 12:18 Մանչեսթերում ահաբեկչության հեղինակը մի քանի օր առաջ էր վերադարձել Լիբիայից 24/05/2017 12:12 Հռոմի պապը Վատիկանում ընդունել է Թրամփին 24/05/2017 12:06 Միշել Տեր-Զաքարյանը` «Մոնպելյեի» գլխավոր մարզիչ 24/05/2017 12:00 «Ասպարեզ» ակումբի հայտարարության հիման վրա նախարարությունում հարուցվել է վարչական վարույթ 24/05/2017 11:53 Նյու Ջերսիի օդանավակայանում բռնկվել է թռիչքի նախապատրաստվող օդանավի շարժիչը 24/05/2017 11:45 ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու Սեյսուլան բնակավայրի մոտ 24/05/2017 11:40 Մահացել է Ստալինի թոռը 24/05/2017 11:33 Անհրաժեշտ է ապահովել հնարավորինս մեծ թվով հայ մրցավարների մասնակցությունը միջազգային հեղինակավոր մրցաշարերին. Հրաչյա Ռոստոմյան 24/05/2017 11:27 Նավթի համաշխարհային գներն աճում են 24/05/2017 11:20 Նոր Նորքում ժամանակավորապես կդադարեցվի ջրամատակարարումը 24/05/2017 11:07 Լոնդոնը պատմության մեջ երրորդ անգամ սահմանել է ահաբեկչական սպառնալիքի բարձրագույն մակարդակ 24/05/2017 11:00 Հայաստանի չգազիֆիկացված համայնքներին ջերմային էներգիայով ապահովելու այլընտրանքային տարբերակներ են դիտարկվում 24/05/2017 10:54 Դուք մշտապես հուզել եք դասական երաժշտության սիրահարներին. Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռուբեն Ահարոնյանին 24/05/2017 10:42 Մի քանի դիտարկում՝ Մանչեսթրում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ 24/05/2017 10:34 ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ Ռուբեն Ահարոնյանին 24/05/2017 10:28 Երևանում և մարզերում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում 24/05/2017 10:21 Մարշալ Բաղրամյանի տնկած ծառը և Բերդի հարստությունը (Լուսանկարներ) 24/05/2017 10:15 Վարդան Ղուկասյանը լրատվամիջոցներին մեղադրում է իր որդու մասնակցությամբ միջադեպը հանրայնացնելու մեջ. «Իրավունք» 24/05/2017 10:09 ԵԽԽՎ պատվիրակության հիմնական կազմում կընդգրկվեն ՀՀԿ-ի և «Ծառուկյան դաշինքի» թեկնածուները. «Հրապարակ» 24/05/2017 10:05 Վարչապետը բոլոր նախարարներին հորդորում է օրինակ վերցնել ամենաանհաջող նախարարից. «Ժամանակ» 24/05/2017 10:01 Ալեքսան Պետրոսյանը փոխմարզպետ կնշանակվի. «Իրավունք» 24/05/2017 09:58 «Նաիրիտը» աճուրդի է հանել գույքը. «Ժողովուրդ» 24/05/2017 09:54 Արա Սաղաթելյանն ԱԺ-ում ընտրեց «ամենախերով» աշխատասենյակը. «Իրավունք» 24/05/2017 09:49 «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների խիղճն ընդմիշտ իշխանության հետ է. «Ժամանակ» 24/05/2017 09:44 Սասուն Միքայելյան. Մենք մանդատները իշխանությունից չենք վերցրել. «Առավոտ» 24/05/2017 09:41 Սամվել Բաբայանի կալանքը երկարաձգելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել. «ՀԺ» 24/05/2017 09:39 ԱԺ-ում հանձնաժողովների նախագահների և փոխնախագահների պաշտոնների համար պայքար է սկսվել. «Հրապարակ» 24/05/2017 09:36 ՊԲ. Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1140 կրակոց 24/05/2017 09:33 Հովհաննես Սահակյանը, հնարավոր է, նշանակվի Լոռու մարզպետ. «Ժամանակ» 23/05/2017 20:20 Ինդոնեզիայում երկու գեյ հրապարակային պատժի է ենթարկվել 23/05/2017 20:02 Հնդկաստանի ՌՕՈւ-ի կործանիչը երկրի հյուսիս-արևելքում ռադարներից կորել է 23/05/2017 19:49 Պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերված նորածնին մայրը թողել էր լոգարանում՝ առանց խնամքի և կերակրելու 23/05/2017 19:35 «Վերջին զանգի» օրը ոստիկանւթյունն ուժեղացված ծառայություն է իրականացնելու զանգվածային միջոցառումների վայրերում 23/05/2017 19:27 Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչություն իրագործած մահապարտի անունը 23/05/2017 19:14 Հայաստանը պատրաստակամ է շարունակել սերտ համագործակցությունը ԵԽ Գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ




Տվյալ բաժնի վերջին նյութերը