Կաթողիկոսը հանդիպել է Ֆինլանդիայի հայ համայնքի հետ

20/03/2017 11:21

Կաթողիկոսը հանդիպել է Ֆինլանդիայի հայ համայնքի հետ

Մարտի 19-ին, Ֆինլանդիա կատարած միջեկեղեցական այցի շրջանակներում, Հելսինկիի Լութերական-Ավետարանական Մայր Տաճարի սրահում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Ֆինլանդիայի հայ համայնքի հետ:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին Նորին Սրբությանն ուղեկցող պատվիրակության անդամներ Մայր Աթոռի աստվածաբանական ուսումնական բարձրագույն հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի երկրների Հայրապետական պատվիրակ Հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը և Նորին Սրբության գավազանակիր Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը, ինչպես նաև Շվեդիայում ու Ֆինլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան տիար Արտակ Ապիտոնյանը:

Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի երկրների Հայրապետական պատվիրակը, հանուն Ֆինլանդիայի հայ համայնքի, իր որդիական շնորհակալության ու բարիգալստյան խոսքն ուղղեց Վեհափառ Հայրապետին՝ ընդգծելով այն դրական տեղաշարժերն ու զարգացումները, որ տեղի էին ունեցել Ֆինլանդիայի հայորդաց կյանքում վերջին մի քանի տարիներում:

Այնուհետև հայ համայնքի հետ հանդիպման համար իր ուրախությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հատկապես կարևորելով համայնքի կազմակերպվածության ու համախմբման ոգին: Վեհափառ Հայրապետն իր խոսքում մասնավորապես ասաց. «Գոհունակություն է Հայրապետիս համար՝ տեսնելու, որ այսօր արդեն Ձեր կողքին են ոչ միայն եկեղեցականներն ու ձեր հովիվները, այլև հայրենի իշխանությանց ներկայացուցիչները՝ ի դեմս մեծարգո դեսպան տիար Արտակ Ապիտոնյանի: …Մեր մաղթանքն է, որ դուք մոտ ապագայում ևս կարողանաք համախմբվել ու կազմակերպվել՝ պահպանելու համար ձեր հայ քրիստոնեական ինքնությունը, ազգային արժեքների ու մայրենի լեզվի հանդեպ նախանձախնդրությունը փոխանցելով ձեր զավակներին»:

Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը, օրհնելով հայ համայնքի ներկայացուցիչներին, նաև լսեց նրանց առաջարկները և պատասխանեց ներկաների հարցերին:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |

Լրահոս

Այսօր, 19:49 Լոնդոնում ահաբեկչության մեջ մեղադրվող տղամարդ է ձերբակալվել Այսօր, 19:38 Ֆրանսիայի հարավում բնական հրդեհի հետևանքով 10 հազար մարդ է տարհանվել (Տեսանյութ) Այսօր, 19:26 ԵՄ-ն չեղարկել է ՀԱՄԱՍ-ին ոչ ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու որոշումը Այսօր, 19:18 ՊՍԺ-ն Նեյմարին վերջնագիր է ներկայացրել Այսօր, 19:10 Լոնդոնի արևելքում անհայտ անձինք երկու մարդու վրա ծծմբաթթու են լցրել Այսօր, 19:00 Մեր աղջկան խոստացել էինք, որ մեզ հետ ծով կմեկնի. Լուսին Վարդանյանն ու Վահագն Խաչատրյանը պատրաստվում են հանգստի Այսօր, 18:52 Մոսկվան Վաշինգտոնին անվանել է վտանգի աղբյուր Այսօր, 18:46 Հուլիսի 29-ին կայանալիք համապետական շաբաթօրյակին մարզերը կունենան մաքրման ենթակա տարածքների քարտեզներ Այսօր, 18:37 Հայաստանը կունենա կայուն զարգացման նպատակների ճանապարհային քարտեզ Այսօր, 18:32 Ուկրաինան դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Դոնեցկ Այսօր, 18:21 Բալթյան երկրների նախագահները հուլիսի 31-ին Տալինում կհանդիպեն ԱՄՆ փոխնախագահի հետ Այսօր, 18:16 Սիրիայում հերքել են ընդդեմ ԻՊ-ի համասեռամոլների գումարտակի ստեղծման լուրերը Այսօր, 18:08 «Մեր ոսկին մեր բնությունն է». Արդվի գյուղում ոսկու արդյունահանում առայժմ չի իրականացվի. Լուսանկարներ Այսօր, 18:02 Լապշինն Իսրայելին արտահանձնվելու մասին խնդրանքով հայտարարություն է ներկայացրել Այսօր, 17:42 Պատմության թանգարանն ու Պատկերասրահն այս ուրբաթ բաց կլինեն մինչև ժամը 22։00-ը Այսօր, 17:33 ՄԻՊ-ի աջակցությամբ դատապարտյալն ավարտել է հեռակա ուսումնառությունը ԲՈՒՀ-ում Այսօր, 17:23 «Ձեզ անվանակոչում եմ ցռան մոզի». Պավել Մանուկյանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանին Այսօր, 17:10 Առաջարկվել է հունիսի 23-ը Հայաստանում ընդունել որպես Հանրային ծառայողի օր Այսօր, 16:58 Կիրառվող վարչարարական ընթացակարգերը բոլոր հարկ վճարողների համար պետք է լինեն հավասար. ՊԵԿ նախագահ Այսօր, 16:51 Արփինե Հովհաննիսյանը հանդես է եկել օրենսդրական նոր նախաձեռնությամբ Այսօր, 16:46 ՊՆ մատակարարման գործընթացն առավել արդար ու թափանցիկ կերպով կազմակերպելու նպատակով խորհրդակցություն է հրավիրվել Այսօր, 16:40 «Միլանը» 40 մլն եվրոյով «Բավարիայից» կգնի Սանշեշին Այսօր, 16:24 Թուրքիայում Հայաստանի մարզիկները Սուրդլիմպիկ խաղերում հինգերորդ մեդալն են նվաճել Այսօր, 16:11 «Բավարարվա՞ծ եք». «Սասնա ծռերի» գործով դատավորի համար այսօր սանկցիաների օր էր Այսօր, 16:01 Կոնվերս Բանկի հավաքածուն համալրվել է. Լուսանկարներ Այսօր, 15:49 Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում Արգենտինայի պաշտոնական տեսակետը Այսօր, 15:40 Մեծ Բրիտանիայում ցանկանում են մինչև 2040-ն արգելել բենզինով կամ դիզվառելիքով աշխատող նոր մեքենաների վաճառքը Այսօր, 15:30 Ավստրիան անհնար է համարում Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին Այսօր, 15:21 Ադրբեջանական խնձորի գործ. ՊԵԿ մաքսային տեսուչներին մեղադրանք է առաջադրվել Այսօր, 15:16 Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի լայնածավալ հիմնանորոգումը շարունակվում է Այսօր, 15:05 ԵՄ-ն պատասխան միջոցներ կձեռնարկի, եթե ԱՄՆ-ի պատժամիջոցներն անդրադառնան Եվրոպայի վրա Այսօր, 14:54 «Հայանտառ»-ը ձեռնարկում է լրացուցիչ միջոցառումներ՝ անօրինական անտառհատումները կանխելու ուղղությամբ Այսօր, 14:46 Այս տարի նախատեսվում է տրամադրել շուրջ 7 միլիարդ դրամի վարկեր. գյուղատնտեսության փոխնախարար Այսօր, 14:36 Կանխատեսվում է մինչև 38...40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ԱԻՆ-ը զգուշացնում է Այսօր, 14:27 Վարչապետը և Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարը քննարկել են տնտեսական համագործակցության հեռանկարները Այսօր, 14:17 Աֆղանստանում առնվազն 40 զինվորական է զոհվել ռազմակայանի վրա թալիբների գրոհի հետևանքով Այսօր, 14:08 Եկել է ժամանակը, երբ քննադատելուց բացի, ՀԿ-ները ձեռք մեկնեն խնդիրները լուծելու համար. Կարեն Զադոյան Այսօր, 14:00 Փոքրիկ Դավիթը 3 տարի է՝ շնչում է ապարատով. Նրան վիրահատելու համար օգնություն է հարկավոր Այսօր, 13:53 Տորֆավան-Վարդենիս ճանապարհին մեքենաների բախումից 12 մարդ տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 13:46 Հայաստանից 26 հազար տոննա միայն ծիրան է արտահանվել. Վերջին 7 տարվա ընթացքում նման ցուցանիշ չի եղել Այսօր, 13:37 Անհրաժեշտ է փոխել հասարակական տրանսպորտի սեփականության ձևը. Արմեն Պողոսյան Այսօր, 13:26 Մարզպետի խորհրդականին տան բակից կանչել է մի տղամարդ, ինչից հետո նա դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել. Մանրամասներ Այսօր, 13:24 «Շիրակ» օդանավակայանի թռիչքուղու համար ձեռք են բերվել մետաղյա բաշխիչ արկղեր, սակայն պահվել են ավտոտնակում. հարուցվել է քրեական գործ Այսօր, 13:11 «Ինտերն» ու «Բավարիան» Հյուսայի համար «Նապոլիին» 30 մլն եվրո են առաջարկել Այսօր, 12:59 Չինաստանում հեղեղների հետևանքով մոտ 3 հազար մարդ է տարհանվել Այսօր, 12:47 ՄԻՊ ներկայացուցիչները զրուցել են Անդրիաս Ղուկասյանի, Գևորգ Սաֆարյանի, Կարո Եղնուկյանի, Շանթ Հարությունյանի, Հայկ Կյուրեղյանի հետ Այսօր, 12:37 Քննարկվել են տրանսպորտի, հեռահաղորդակցության և ՏՏ ոլորտներում հայ-իսրայելական գործակցության հնարավորությունները Այսօր, 12:25 Փրկարարները վարակազերծել են սնդիկի կուտակման վայրը Այսօր, 12:00 Մոսկվաբնակ ռեժիսոր Արիկ Մանուկյանը՝ ԱՄԷ-ում իր ձերբակալության մասին Այսօր, 11:48 Նավթի համաշխարհային գներն աճում են Այսօր, 11:37 Վարկային միջոցներ ներգրավելու նպատակով «Տաշիր Կապիտալը» մտադիր է գրավադնել ՀԷՑ-ի 69,9 տոկոսը Այսօր, 11:25 Վարչապետն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ և պատմության թանգարան Այսօր, 11:16 Գևորգ Գևորգյանն ազատվել է պաշտոնից. Կադրային փոփոխություններ՝ Ազգային կինոկենտրոնում և «Հայկ» կինոստուդիայում Այսօր, 11:08 Եվրատեսիլ-2018 մրցույթը կանցկացվի պորտուգալական Լիսաբոնում (Տեսանյութ) Այսօր, 10:59 ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել հակառուսական պատժամիջոցների խստացման օրինագծին Այսօր, 10:50 Արմեն Բաբալարյանը հրապարակել է աշխարհի երիտասարդական առաջնություն մեկնող հավաքականի կազմը Այսօր, 10:41 Ֆիննախում քննարկվել են ԿԶՆ-ների իրականացմանն ուղղված միջոցառումները Այսօր, 10:30 Արարատի ու Կոտայքի մարզերում ջուր չի լինի Այսօր, 10:21 Իսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ Այսօր, 10:10 Երևանում և մարզերում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 10:05 Երևանի մի շարք կանգառներում քաղաքացիները հասարակական տրանսպորտով տեղից տեղ տեղափոխվելու համար տեղեկություն չեն կարողանում ստանալ. «Առավոտ» Այսօր, 10:03 Փոխմարզպետը մեկ տարվա մեջ երկու «BMW» է գնել, որից մեկը՝ վաճառել. «Փաստ» Այսօր, 09:58 Թալիշը վերակառուցվում է. «Առավոտ» Այսօր, 09:55 Աղվան Վարդանյանն ու Աղվան Հովսեփյանը պապիկ են դարձել. «Հրապարակ» Այսօր, 09:52 Արմավիրի մարզում մատուռի մոտ հայտնաբերվել է մարզպետի խորհրդականի դին Այսօր, 09:50 ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալի կինը իր համար 11.500 ԱՄՆ դոլարանոց «Lexus» է գնել. «Փաստ» Այսօր, 09:47 Գագիկ Մելիքյան. «Ժառանգությունն» իրեն վաղուց սպառել է. «Իրավունք» Այսօր, 09:44 Մարգարիտ Եսայան. Մեր շահը ազգային անվտանգությունն է և տնտեսության զարգացումը, մնացածը ածանցյալ է. «Առավոտ» Այսօր, 09:40 Ժամանակակից հարսանիք՝ քաղաքական էլիտայի մասնակցությամբ. «Հրապարակ» 25/07/2017 20:23 «Ռեալը» Մբապեին 160-180 մլն եվրոյով գնելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերել 25/07/2017 20:10 Ամերիկյան ընկերությունը միկրոչիպեր կտեղադրի աշխատակիցների մաշկի տակ 25/07/2017 20:08 ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը սկսել է իրականացնել «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» երրորդ անվճար ծրագիրը 25/07/2017 19:57 Սիրիական բանակը կարող է Ռաքքան ԻՊ-ից ազատագրել 5 ժամում 25/07/2017 19:45 Լոնդոնում ահաբեկչության կասկածանքով 53-ամյա կին է ձերբակալվել 25/07/2017 19:32 Թրամփի ստեղծած նկարը 9 հազար դոլարով աճուրդի է հանվել. Լուսանկար 25/07/2017 19:19 Նեյմարը ՊՍԺ-ից պահանջել է պայմանները կատարելու երաշխիք տրամադրել 25/07/2017 19:05 Եգիպտոսի Սինայի թերակղզու հյուսիսում մեկ շաբաթում 40 ծայրահեղական է ոչնչացվել 25/07/2017 18:54 Ներկայացվել են նորանշանակ դատախազները 25/07/2017 18:45 Իսպանիայում «Ալլահ աքբար» բացականչող տղամարդը հարձակվել է ոստիկանների վրա 25/07/2017 18:36 Կատարո. Արցախյան գինու ու հաջողության պատմությունը. Լուսանկարներ 25/07/2017 18:30 Եվրահանձնաժողովը Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները կքննարկի հուլիսի 26-ին 25/07/2017 18:17 Հիմա սելֆի անել շատերս ենք սիրում, բայց հուսով եմ՝ այդքան գլամուր չեմ. Աշոտ Ղազարյանի թոռնուհին՝ ֆիլմում իր առաջին դերի մասին 25/07/2017 18:08 Աֆղանստանում ոչնչացվել է ավելի քան 140 զինյալ 25/07/2017 17:57 Սպանության փորձ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. Դատապարտյալը հարձակվել է խցում միայնակ կալանավորի վրա 25/07/2017 17:49 Տարոն Մարգարյանը կարևորել է Երևանի և Պեկինի միջև ձևավորված փոխգործակցության շրջանակների ընդլայնումը 25/07/2017 17:40 ԱՊՀ երկրները ծրագրում են ահաբեկիչների ցուցակներ փոխանակել 25/07/2017 17:33 Հնդկաստանի նորընտիր նախագահը պաշտոնապես ստանձնել պաշտոնը 25/07/2017 17:21 Օլիմպիական փառատոն. Թենիսիստ Արթուր Սողոյանն առաջին հաղթանակն է տարել 25/07/2017 17:10 Հաշմանդամության սայլակների տրամադրումը հավաստագրերով է լինելու. Արտեմ Ասատրյան 25/07/2017 17:01 Իսրայելապաղեստինյան հիմնախնդրի հերթական սրացումը մոտ է հանգուցալուծման 25/07/2017 16:50 Հաշմանդամության կարգ ստանալու համար փորձաքննությունները լինելու են բացառապես փաստաթղթային կարգով 25/07/2017 16:42 Լեհաստանի նախագահն ստորագրել է դատական համակարգի բարեփոխման երեք օրինագծից մեկը 25/07/2017 16:33 ՊԲ-ն անօդաչու թռչող սարքեր չի կիրառել 25/07/2017 16:26 Մեր պատասխանատվությունը երեխային ոչ միայն երջանիկ մանկություն, այլև՝ ապագա ապահովելն է. Արա Բաբլոյանը Գավառում էր 25/07/2017 16:21 Իսրայելը կհեռացնի Տաճարի լեռան շուրջ տեղադրված մետաղական դետեկտորները 25/07/2017 16:10 ՄԻԵԴ-ն ադրբեջանական այդ ծավալի դաժանությունների մասին գործեր չի քննել. Արցախի Օմբուդսմեն 25/07/2017 16:01 Անօթևանների 99 տոկոսը փողոցներում փող չի մուրում. Շավարշ Խաչատրյան 25/07/2017 15:54 Վթարային ջրանջատում՝ Արարատի և Կոտայքի մարզերում 25/07/2017 15:42 Արմեն Լամբարյանը ստիպված է դիմել այդ քայլին. Ի՞նչ ցուցմունք է տվել ՊՊԾ գնդից նշանվելու պատճառաբանությամբ դուրս եկած ոստիկանը 25/07/2017 15:34 Ազատության հրապարակ այցելողներին սպասում է հաճելի անակնկալ

Տվյալ բաժնի վերջին նյութերը