Օր օրի ես խուճապ եմ զգում իմ մրցակիցների մոտ. Տարոն Տոնոյան

20/03/2017 09:36

Օր օրի ես խուճապ եմ զգում իմ մրցակիցների մոտ. Տարոն Տոնոյան

Արագածոտնի մարզն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում Հ. Յ. Դաշնակցությունից առաջադրված վիրաբույժ, արցախյան ազատամարտի մասնակից Տարոն Տոնոյանը մարզի գյուղերի բնակչության հետ հանդիպումներից գոհ է, մարդիկ շփվում են ու անկեղծ են։

Բնակչության հետ հանդիպումների ընթացքում ժամանակի մեծ մասը թեկնածուն տրամադրում է մարդկանց բացատրելուն, թե որքան արատավոր երևույթ է ընտրակաշառքը։

«Ծրագրային ելույթների ներկայացման ընթացքում ժամանակի մեծ մասը նվիրում եմ ընտրակաշառքին, բացատրում, որ դա արատավոր երևույթ է, փորձում եմ ժողովրդի մեջ մի փոքր հույս արթնացնել՝ ասելով, որ սահմանադրական բարեփոխումները լուրջ հնարավորություն են տալիս փոխել երկրի վիճակը։ Կարծում եմ հաջողություն լինելու է», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դաշնակցական թեկնածուն։

- Պարոն Տոնոյան, ասում եք, թե ընտրողների հետ հանդիպման ժամանակ ընտրակաշառքի դեմ պայքարի մասին շատ եք խոսում, շեշտում, որ դա արատավոր երևույթ է։ Այդպես եք անում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ձեր մարզում հատկապես մե՞ծ է ընտրակաշառք բաժանելու հնարավորությունը։

- Հատկապես մեր մարզում՝ չէ, կարծում եմ ամբողջ Հայաստանում է այդ ախտը տարածված քաղցկեղի նման։ Ժողովուրդը սպասում է։ Եթե առաջ գաղտնի էին բաժանում, գիշերով, հիմա չեն քաշվում, հստակ է ամեն ինչ արվում։ Բայց հիմա դեռ ցուցակագրում են։ Չգիտեմ՝ ինչ կանեն։

- Ո՞ր ճամբարից են ցուցակագրում ընտրակաշառք բաժանելու համար։

- Բոլոր ճամբարներից։ Ես ընդհանուր եմ ասում։ Բոլորն էլ խոստանում են։ Բայց ես մարդկանց ասել եմ, որ պարտադիր չէ ինձ ընտրեն, թող ընտրեն  իրենց սրտի կամոք, բայց թող ընտրեն առանց ընտրակաշառքի, առանց ճնշումների, առանց «փարոսից» կտրվելու վախի, առանց դպրոցի դիրեկտորի ազդեցության։ Վաղը մենք այս ժողովրդով երկիրը պետք է պաշտպանենք, իսկ ճորտ ժողովուրդը չի կարող երկիր պաշտպանել։

- Ստացվո՞ւմ է համոզել ժողովրդին, հաշվի առնելով այն, որ մարդիկ իրենց սոցիալական պայմաններից ելնելով այդուհանդերձ սպասում են այդ գումարին։

- Ճիշտ եք, սպասում են։ Բայց ես կարծում եմ, որ հնարավոր է փոխել։ Ի վերջո, ընտրակաշառքը նորություն չի, սա էլ արդեն որերորդ ընտրությունն է, որ գումարով է լինում։ Բայց կյանքը ցույց է տալիս, որ ժողովրդի մեջ գիտակցված զանգված կա, ովքեր մտահոգ են, ովքեր կարող են ճիշտ ընտրություն կատարել։ Ես ժոովրդի այդ հատվածի հետ եմ իմ հույսերը կապել։

- Աշտարակում մարդիկ Ձեր մասին ասում էին «մուժիկ տղա» է, ասում էին, շատ հարգում են, բայց նաև նշում էին, որ գլխավոր հակառակորդները, հատկապես իշխանական ճամբարից, խոշոր գումարներ են կենտրոնացրել։

- Գիտեք՝ ինչ, օր օրի ես խուճապ եմ զգում իմ մրցակիցների մոտ։ Քանի որ արձագանքները իմ հետ կապված ավելի շատանում են, բնականաբար, իմ մրցակիցների մոտ խուճապ է առաջանում, ես այդ ինֆորմացիաները ստանում եմ իրենց շտաբներից։ Ինչի՞ ուրիշների մասին չեն խոսում, միայն իմ մասին են խոսում, որովհետև ինձանից են ավելի շատ վտանգ տեսնում։ Մրցակից են համարում ինձ։ Ես վստահ եմ, որ լավ է լինելու, ոչ թե ես պատգամավոր եմ դառնալու և լավ է լինելու, այլ իմ՝ պատգամավոր դառնալով ժողովրդի մեջ պետք է հույս արթնանա, որ մենք ապագա ունենք։

- Վախենո՞ւմ են ...

- Չէ, ի՞նչ վախ, ես վիրաբույժ մարդ եմ (ծիծաղում է - Aysor.am), իրենք ինձ շատ լուրջ մրցակից են համարում։ Եթե ես չեմ անցնելու, ուրեմն ինչո՞ւ են այդպես անհանգստանում։ Ինչո՞ւ չեն անհանգստանում 63 թեկնածուներից մյուսների մասով, այլ հենց իմ համար։

- Հանրապետական կուսակցությունի՞ց են Ձեզ մրցակից համարում, թե «Ծառուկյան» դաշինքից։

- Նրանք գլխավորները չեն, քանի որ ամեն օր ընտրություններից առաջ այստեղ բան է փոխվում։ Հենց հիմա իմ պայքարի մեջ էլ էլի իրավիճակներ են փոխվում, դրա համար դժվար է ասել, թե ոնց կլինի։ Պարզ ասեմ ձեզ՝ ես չեմ ուզում անուններ տալ։ Իմաստ չեմ տեսնում դրա մեջ։ Ես անում եմ այն, ինչ պետք է անեմ։ Չեմ զբաղվում մի բանով, որ որևէ բան ինձ չի տալու, բացի ժամանակ ծախսելուց։ Ես միևնույնն է, իմ քայլերն անում եմ։ Ես մարդկանց ասում եմ՝ ես կայացած վիրաբույժ եմ և այստեղ եկել եմ փակելու միջակների ճանապարհը։ Ես ուզում եմ իմ չափով իմ հայրենիքին այսպես ծառայություն մատուցել։

- Պարոն Տոնոյան, այս ընտրակարգը, երբ կուսակցությունները ներկայացրել են իրենց տարածքային թեկնածուներին, չե՞ք նմանեցնում մեծամասնական ընտրակարգին։ Դուք այդ ընտրակարգով նաև մասնակցել եք նախորդ ընտրություններին։

- Գիտեք՝ ինչ։ Մեծամասնականին նման է, բայց այստեղ կա նաև թիմային աշխատանք։ Կոնկրետ Դաշնակցության թիմից Արագածոտնի մարզում յոթն են։ Եթե ճիշտ կառուցվի թիմային աշխատանքը, որ միմյանց միջև հիվանդագին բնույթ չկրի պայքարը, կարծում եմ՝ լավ կլինի։ Դա դժվար է կարգավորելը, որովհետև խիստ գաղափարական պետք է լինեն մարդիկ, որ հասկանան, որ էական չէ, ինքն է անցնում, թե իր կուսակցության որևէ անդամ։ Կարծում եմ՝ Դաշնակցության մեր թիմի մոտ դա հաջողվում է անել, որովհետև մեր միջև գզվռտոց չկա։ Դա հաստատ էդպես է։ Ճիշտ է, Սահմանադրական բարեփոխումների դրոշակակիրը Դաշնակցությունն է  եղել, բայց էս ընտրակարգով չէինք ուզում, որ լիներ։ Սա մեզ համար կոմպրոմիսային տարբերակ էր։ Մենք հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգ էինք ուզում։ Հաջորդը, կարծում եմ, այդպես է լինելու, կտեսնեք։

Հեղինակ՝ Հասմիկ Համբարձումյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |

Լրահոս

28/04/2017 21:00 Ալեքսանդր Ռոզենբաումը Սարատովում համերգի ժամանակ կողոսկրերի կոտրվածք է ստացել 28/04/2017 20:49 «Ջեբհաթ Ալ-Նուսրայի» գրոհայինները հարձակվել են ԻՊ-ի վրա 28/04/2017 20:40 «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 200 միլիոն եվրո վճարել Նեյմարի համար 28/04/2017 20:34 Մարատ Ուելդանով-Գալուստյանը Բաքվում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման 28/04/2017 20:31 Պաշտոնեական դիրքը չարաշահած անձը վաղուց ԴԱՀԿ աշխատակից չէ. ԴԱՀԿ-ն պարզբանել է ՀՔԾ հաղորդագրությունը 28/04/2017 20:23 Լեհաստանը վրդովված է Վարշավայի դեմ պատժամիջոցների մասին Մակրոնի հայտարարությունից 28/04/2017 20:15 Չեխական բիզնեսը հետաքրքրված է հայաստանյան շուկայով. արդեն որոշակի քայլեր են ձեռնարկվում 28/04/2017 20:07 Արթուր Ալեքսանյանը կմասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը 28/04/2017 19:58 Չէի ուզի տղամարդու գործ անել, բայց կյանքն ա ստիպում. 26-ամյա Անահիտը ամուսնուն տեսնում է տարվա մեջ երկու ամսով (Տեսանյութ) 28/04/2017 19:50 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լիբանանի պլանավորման հարցերով նախարարին 28/04/2017 19:41 Չեռնոգորիայի խորհրդարանի մոտ բողոքի ակցիաներ են՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դեմ 28/04/2017 19:33 Ադրբեջանը պիտի համաձայնվի շփման գծում վստահության մեխանիզմների ստեղծմանը. Սերգեյ Մինասյան 28/04/2017 19:28 Հայ ծանրամարտիկ Վահրամ Խուդոյանը դարձել է ոչ պրոֆեսիոնալ մարզիկների օլիմպիադայի չեմպիոն (Տեսանյութ) 28/04/2017 19:21 Ավարտվել է ՀՀ նախագահի մրցանակի համար «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթը 28/04/2017 19:13 Սերժ Սարգսյանն ընդունել է Լիբանանի պլանավորման հարցերով պետնախարար Միշել Պիեռ Ֆարաոնին 28/04/2017 19:08 Հունգարիան ավարտել է Սերբիայի հետ սահմանին երկրորդ ցանկապատի կառուցումը 28/04/2017 18:59 Վահան Մարտիրոսյան. Տաքսի ծառայություն մատուցող բոլոր մեքենաները պետք է լիցենզավորվեն 28/04/2017 18:50 Համագործակցության հուշագիր՝ Երևանի քաղաքապետարանի և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի միջև 28/04/2017 18:44 Ալկանտարան երկարաձգել է իր պայմանագրի ժամկետը «Բավարիայի» հետ 28/04/2017 18:35 Ռազմական գործողությունները, ցանկացած պարագայում, ավարտվում են բանակցություններով ու փոխզիջումներով. Վիգեն Սարգսյան (Տեսանյութ) 28/04/2017 18:28 Մոսկվայում ընթանում է Հայ-ռուսական ռազմարդյունաբերական համաժողովը 28/04/2017 18:22 Միջադեպի մասնակից փաստաբանների նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ 28/04/2017 18:17 ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է հայ ուսանողների հետ 28/04/2017 18:09 Վաղվանից Ագաթանգեղոսի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն 28/04/2017 18:00 Կառավարությունում քննարկվել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի 2017 թ. ծրագրերը 28/04/2017 17:51 Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մեկնել է Եգիպտոս 28/04/2017 17:42 Աղվան Հովսեփյանը ռուս գործընկերոջ հետ անդրադարձել է Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողի սպանության դեպքին 28/04/2017 17:35 Դատարանն առգրավել է Յանուկովիչի միլիարդները 28/04/2017 17:26 Ադրբեջանական խնձորը հասավ Արցախ. Ստեփանակերտի շուկայում ստուգումներ են անցկացվում (Տեսանյութ) 28/04/2017 17:19 Սահմանին այսօր զոհված զինվորը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով 28/04/2017 17:14 Փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը և Արմեն Սողոմոնյանը ճանաչվել են տուժող 28/04/2017 17:08 Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև ստորագրվել է Մտադրությունների մասին հուշագիր 28/04/2017 17:02 Մերկելը նախատեսում է քննարկել Պուտինի հետ Ուկրաինայի և Սիրիայի իրավիճակները 28/04/2017 16:55 Վաչե Գաբրիելյանը մասնակցել է ԵԱՏՄ խորհրդի նիստին. հավանության են արժանացել մի շարք հարցեր 28/04/2017 16:50 Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման և իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները 28/04/2017 16:41 Բաքուն շարունակում է կառչած մնալ տարիներ շարունակ իր որդեգրած սադրանքների քաղաքականությունից. ՀՀ ԱԳՆ 28/04/2017 16:38 Քննարկում է լիբանանյան կապիտալով Հայաստանում երկու ներդրումային ծրագրի իրականացման հարցը 28/04/2017 16:31 Թուրքիան C-400 ձեռք բերելու վերաբերյալ համաձայնության է եկել Ռուսաստանի հետ 28/04/2017 16:25 ԴԱՀԿ պաշտոնյան չարաշահել է պաշտոնեական դիրքը. հափշտակվել է խոշոր չափերի գումար 28/04/2017 16:17 Հայաստանը սպասում է վիզաների ազատականացման շուրջ Եվրամիության հետ երկխոսության մեկնարկին 28/04/2017 16:11 ՎիվաՍել-ՄՏՍ. վեբ հոսթինգի ծառայություն` IPv6 տարբերակի հիման վրա 28/04/2017 16:06 Հայաստանում էր ՌԴ ՊՆ պատվիրակությունը` Հարավային ռազմական շրջանի հրամանատարի գլխավորությամբ 28/04/2017 16:00 Տավուշի ուղղությամբ ԵԱՀԿ դիտարկում է անցկացվել. հրադադարը չի խախտվել 28/04/2017 15:53 Ավստրիայի ԱԳ նախարար. ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին խոսք լինել չի կարող 28/04/2017 15:47 Երևանում լաչառությունը միշտ չհարգված պահվածք է եղել. Լևոն Իգիթյանը՝ Փաշինյանի քարոզարշավի մասին 28/04/2017 15:39 Ավարտվել է բժշկի կողմից Կապանի ԲԿ-ում բռնաբարության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը 28/04/2017 15:31 Ասադ. Աշխարհաքաղաքական դժվարությունները վկայում են աշխարհում գերիշխանության հաստատման ԱՄՆ-ի ձգտման մասին 28/04/2017 15:22 Պայթյունի հետևանքով Աֆղանստանում 15 մարդ է վիրավորվել 28/04/2017 15:14 Գերմանիայում ոստիկանությունը կրակ է բացել Բեռլինի հիվանդանոցի մոտ 28/04/2017 15:05 Փաստաբաների միջև ծեծկռտուքի դեպքով քրեական գործ է հարուցվել 28/04/2017 15:01 Նալբանդյանն ու Մամեդյարովը պայմանավորվել են շարունակել շփումները 28/04/2017 14:55 ՄԱԿ-ում անընդունելի են համարել հարձակումը Մակեդոնիայի խորհրդարանի վրա 28/04/2017 14:50 Մեղադրանք՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար 28/04/2017 14:45 Այնքան եմ ափսոսում, որ նման հարված չեմ հասցրել. Փաստաբանի դիմածնոտային կոտրվածքի մեղավորը Տիգրան Աթանեսյանը չէ 28/04/2017 14:44 Մոսկվայում ավարտվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը 28/04/2017 14:42 Ժոզե Մոուրինյու. Ֆելայինին ասաց, որ իրեն հեռացրին, քանի որ ինքը Ֆելայինին է 28/04/2017 14:34 Վահան Մարտիրոսյանին են ներկայացվել «Պլատոն» համակարգի հնարավորությունները 28/04/2017 14:33 ՔԱԿ-ը ստանձնել է 12 թուրք զինվորի սպանության պատասխանատվությունը երկրի արևելքում 28/04/2017 14:24 Զախարովան «գռեհիկ» է անվանել դիվերսանտ Դիլհեմ Ասկերովի մասին ադրբեջանական ԶԼՄ-ի հոդվածները 28/04/2017 14:21 ԵԽԽՎ-ի բուրոյի որոշմամբ՝ Ագրամունտը չի կարող վեհաժողովի անունից հայտարարություններ անել 28/04/2017 14:18 Թիլերսոնը ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում արծարծել է 1 ԿԺԴՀ-ի դեմ նոր միջոցների ձեռնարկման հարցը 28/04/2017 14:10 Վարչապետը ծանոթացել է ջրային տնտեսության ոլորտում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքին 28/04/2017 14:07 Առաջին դեպքն է, որ Սահմանադրական դատարանը քննության առավ իրավազուրկ դիմում. Մուկուչյանը` ՍԴ որոշման մասին 28/04/2017 14:05 Սպիտակ տունը ներկայացրել է Թրամփի ձեռքբերումները՝ 100 օրվա ընթացքում 28/04/2017 14:00 Հայաստանը մամուլի ազատության զեկույցում զբաղեցրել է 137-րդ տեղը 28/04/2017 13:53 Հայտնի է Կառավարության ու վարչապետ Կարեն Կարապետյանի հրաժարականի օրը 28/04/2017 13:46 Սահմանադրական դատարանը անփոփոխ թողեց խորհրդարանական ընտրությունների արդյունքները (Տեսանյութ) 28/04/2017 13:42 Ճապոնիայի հարավում հրաբուխն առնվազն 3000 մ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել 28/04/2017 13:39 Հայաստանը շահագրգռված է խորացնել հարաբերություններն Էկվադորի հետ. նախագահն ընդունել է դեսպանին 28/04/2017 13:36 Հայ-արգենտինական տնտեսական գործակցության համար կարևոր է գյուղատնտեսության ոլորտը. վարչապետն ընդունել է Արգենտինայի դեսպանին 28/04/2017 13:34 ԱԺ վեցերորդ գումարման անդրանիկ նիստը տեղի կունենա մայիսի 18-ին 28/04/2017 13:26 Հաշվի առնելով Ադրբեջանի իրարամերժ մոտեցումները՝ հեռավոր ապագայում նույնիսկ չի էլ նշմարվում, թե հարցի կարգավորումն ինչպես է լինելու. Բաբայան 28/04/2017 13:23 ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերքում է. «Փաստ» 28/04/2017 13:18 Բյուլբյուլօղլին խայտառակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի թեկնածուների լսումների ժամանակ 28/04/2017 13:08 Լոնդոնում հակաահաբեկչական գործողության ընթացքում չորս մարդ է ձերբակալվել 28/04/2017 13:06 Վանաձորի ավագանու թնջուկը շատ վաղուց լուծված է. Լոռու մարզպետ (Տեսանյութ) 28/04/2017 13:01 Սերգեյ Մովսեսյանը «Ռեյկյավիկ Օփեն»-ում գրավեց 3-րդ հորիզոնականը 28/04/2017 12:54 Արա Զոհրաբյանը պարզաբանում է, թե ինչու չի գնացել փաստաբանների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի վայր 28/04/2017 12:47 Բունդեսթագը հավանության է արժանացրել աշխատանքային ժամին փարանջա հագնելու արգելքը 28/04/2017 12:43 Հարուցվել է քրգործ՝ ժամկետային զինծառայող Մհեր Արզումանյանի մահվան դեպքի առթիվ 28/04/2017 12:39 Մեղավոր փաստաբանները կենթարկվեն համապատասխան պատասխանատվության. Արա Զոհրաբյան 28/04/2017 12:36 «Սևիլիան» տնային խաղում հաղթել է Վիգոյի «Սելտային» 28/04/2017 12:31 Արա Զոհրաբյանը բացարձակապես կապ չունի քաշքշուկի դեպքի հետ. Սիմոն Բաբայան 28/04/2017 12:21 Վենետիկի իշխանությունները մտադիր են սահմանափակել զբոսաշրջիկների թիվը 28/04/2017 12:15 Առաջինը Տիգրան Աթանեսյանն է հայհոյել ու հարվածել ինձ. Սիմոն Բաբայանը՝ երեկ տեղի ունեցած միջադեպի մասին 28/04/2017 12:10 Կենսաթոշակները կտրվեն մայիսի 4-ից 28/04/2017 12:06 Արցախում զինվոր է զոհվել 28/04/2017 12:04 ՍԴ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ` Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննության գործով որոշում կայացնելու 28/04/2017 11:58 Ցրտահարությունների վտանգը հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում կարող եք համարել ավարտված. Սուրենյան 28/04/2017 11:54 ՊԵԿ-ը հավաստագիր է հանձնել ևս 8 օրինապահ հարկ վճարողի 28/04/2017 11:47 Թիլերսոնն Իրանը սպառնալիք է համարում ԱՄՆ-ի համար 28/04/2017 11:43 Նորք Մարաշում 28-ամյա քաղաքացին փորձել է ինքնասպան լինել 28/04/2017 11:39 Գտել են Մասիս քաղաքից անհայտ կորած քաղաքացու մեքենան. նրան, հնարավոր է, սպանել են 28/04/2017 11:32 «Արմենիա» ԲԿ ընտրացուցակները 421-ի փոխարեն 1180 հոգուց էր բաղկացած, որովհետև դրա ղեկավարը Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անդամ էր. Տիգրան Մուկուչյան 28/04/2017 11:27 Լոռու մարզը հայտարարում ենք «սմարթ» մարզ. Արթուր Նալբանդյան 28/04/2017 11:25 Նավթի համաշխարհային գներն աճում են 28/04/2017 11:19 ՍԴ-ն հայցվոր կողմից ապացուցման չափազանց բարձր ստանդարտ է պահանջում. Վահե Գրիգորյան 28/04/2017 11:12 ԵՄ հանձնակատար Հանը դատապարտել է Մակեդոնիայում խորհրդարանի անդամների վրա հարձակումը 28/04/2017 11:06 Մյասնիկյան պողոտայից Հերացի փողոց ընկած միակողմանի ճանապարհահատվածը գիշերային առանձին ժամերի կշարունակի փակ մնալ 28/04/2017 10:51 Մարզային ներդրումային 4 ծրագրի ֆինանսավորման արդյունքում կստեղծվի շուրջ 50 աշխատատեղ




Տվյալ բաժնի վերջին նյութերը