22/03/2017 18:29
«Ալաշկերտը» խզել է հարձակվողի հետ պայմանագիրը
Այսօր` մարտի 22-ին «Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը հարձակվող Յուրի Ֆոմենկոյի հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
30-ամյա ֆուտբոլիստը «Ալաշկերտի» հետ պայմանագիր էր ստորագրել 2016 թվականի ամռանը:
Ընթացիկ առաջնությունում Յուրի Ֆոմենկոն մասնակցել էր 18 հանդիպման և խփել 2 գոլ:
Առաջնության գարնանային հատվածում ուկրաինացին Արամ Ոսկանյանի թիմի կազմում խաղաժամանակ չէր ստացել: