23/03/2017 16:26
Բուլղարիայում անցկացվում են ՆԱՏՕ-ի երկրների ՌՕՈւ-ի ուսումնական վարժանքներ
ՆԱՏՕ-ի 6 երկրների ռազմաօդային ուժերը Բուլղարիայում անցկացնում են «Ռազմատրանսպորտային ավիացիայի մարտավարական պատրաստության կատարելագործման եվրոպական դասընթաց 2017-1» (ЕААТТС 17-1) ուսումնական վարժանքները, որոնք կտևեն մինչև ապրիլի 7-ը, փոխանցում է РИА Новости-ն:
Հաղորդվում է, որ վարժանքներին կմասնակցի Բուլղարիայի, Չեխիայի, Բելգիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Նիդեռլանդների ՌՕՈւ-ն:
Սպասվում է, որ թռիչքները կսկսվեն երկուշաբթի՝ մարտի 27-ին և կավարտվեն ապրիլի 6-ին, որից հետո տեղի կունենա վարժանքների ավարտի հանդիսավոր արարողությունը՝ հավաստագրերի հանձնումով:
Վարժանքների ժամանակ ծրագրվում է կատարել թռիչքներ փոքր և ծայրահեղ փոքր բարձրություններով, օդային դեսանտավորում և այլ մանեվրումներ: