23/03/2017 14:11
ԳԴՀ-ի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել Եվրոպային ավելի անկախ լինի ԱՄՆ-ից
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն այն կարծիքին է, որ Եվրոպան պետք է ավելի անկախ լինի Միացյալ Նահանգներից: Այդ մասին նա գրել է Rheinische post թերթի համար հրապարակված հոդվածում, փոխանցում է ТАСС-ը:
«ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունն անդրատլանտյան հանրակցության հիմքն է, բայց Եվրամիությունը պետք է ի վիճակի լինի ինքնուրույն կարգավորել այն ճգնաժամերն ու հակամարտությունները, որոնք ի հայտ են գալիս իր հարևանությամբ», - ընդգծել է Գաբրիելը:
ԱԳ նախարարի կարծիքով՝ չնայած բոլոր ճգնաժամերին ու թուլություններին, ԵՄ-ն «ամենահաջող նախագիծն է այն առումով, ինչը վերաբերում է ազատությանը, խաղաղությանը և բարեկեցությանը, որը երբևէ տեսել է աշխարհը»: