23/03/2017 15:04
Իսրայելը դատապարտել է նացիզմի մասին Էրդողանի հայտարարությունները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Գերմանիան և Նիդերլանդները նացիզմի մեջ մեղադրելը անհանգստացրել է Իսրայելին, հայտնում է Deutsche Welle թերթը՝ հղում անելով Իսրայելի ԱԳՆ մամուլի խոսնակին:
ԱԳՆ խոսնակը դատապարտել է Գերմանիան նացիստական գործելաոճի մեջ գործելու կապակցությամբ հնչեցված մեղադրանքները: Նա նշել է, որ նման համեմատությունները արժեզրկում են Հոլոքոստի հիշատակը և դեմ են Իսրայելին: