23/03/2017 15:12
Թուրքիայի ԱԳՆ է կանչվել ՌԴ դեսպանատան ժամանակավոր հավատարմատարը
Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հյուսեյն Մյուֆթյուօղլուն հայտարարել է, որ Անկարայում ՌԴ դեսպանատան ժամանակավոր հավատարմատար Սերգեյ Պանովին կանչել են գերատեսչություն, փոխանցում է ТАСС-ը:
Մյուֆթյուօղլուն լուրջ անհանգստություն է հայտնել սիրիական տարածքում հրաձգության հետևանքով թուրք զինվորի մահվան կապակցությամբ:
«Նախօրեին մեր զինվորն է զոհվել դիպուկահարի գործողությունների հետևանքով: Հրաձգությունը Սիրիայի տարածքից է եղել, որտեղ կրակի դադարեցման վերահսկողությունը և ռեժիմի կատարումը ստանձնել է Ռուսասատանը», - հայտարարել է նա: