23/03/2017 18:42
Իտալացի տաքսու վարորդները գործադուլ են իրականացնում ամբողջ երկրում
Իտալիայում տաքսու վարորդները հերթական համազգային գործադուլն են իրականացնում՝ ի նշան փոխադրումների ոլորտում օրենսդրական փոփոխությունների դեմ, հայտնում է РИА Новости-ն:
Գործադուլից չի հաջողվել խուսափել խոշորագույն արհմիությունների՝ տրանսպորտի նախարարության հետ բանակցությունների ձախողումից հետո։ Դրանց առարկա են դարձել մասնավոր փոխադրումների շուկայի լիբերալիզացման օրենքի դրույթները։
Գործադուլը սկսվել է առավոտյան 8-ից և կտևի մինչև երեկոյան 10-ը։