23/03/2017 16:47
Իրանի նախագահը մարտի 27-ին Ռուսաստան կժամանի
Իրանի Իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանին մարտի 27-ին Ռուսաստան կժամանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, հայտնում է Կրեմլի կայքը, փոխանցում է «Интерфакс»-ը:
«Մարտի 28-ին պետությունների ղեկավարները բանակցություններին նախատեսում են քննարկել ռուս-իրանական համագործակցության հարցերի ողջ համալիրը»:
«Նախատեսվում է հատուկ ուշադրություն հատկացնել առևտրատնտեսական և ներդրումային կապերի ընդլայնման հեռանկարներին, այդ թվում՝ Էներգետիկայի և տրանսպորտային ենթակառուցվածքի ոլորտում խոշոր համատեղ նախագծերի իրականացման համատեքստում», - նշվում Է հաղորդագրության մեջ:
Պուտինը և Ռոհանին կարծիքներ կփոխանակեն համաշխարհային և տարածաշրջանային օրակարգի հրատապ թեմաների շուրջ:
Բանակցությունների արդյունքում կստորագրվեն մի շարք երկկողմ փաստաթղթեր: