23/03/2017 14:52
Լավրովը Թրամփին և Լե Պենին հակագլոբալիստներ է անվանել
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին ԼԵ Պենին «մարգինալներ» չէր անվանի, փոխանցում է РИА Новости-ն:
«Ես ոչ Դոնալդ Թրամփին, ոչ ԼԵ Պենին մարգինալներ չէի անվանի թեկուզ այն պատճառով, որ նրանք լիովին հետևում են այն սկզբունքներին, որոնք դրված են ամերիկյան և ֆրանսիական պետությունների հիմքում», - ասել է նախարարը՝ ելույթ ունենալով Գլխավոր շտաբի ակադեմիայում:
Նա ընդգծել է, որ «պոպուլիստ» բառը նույնպես այս քաղաքական գործիչներին բնութագրելու համար հարմար չէ՝ նշելով, որ Թրամփին և Լե Պենին ավելի շուտ «իրատեսներ կամ հակագլոբալիստներ» կանվաներ: