23/03/2017 19:21
Լոնդոնում հարձակում կատարած տղամարդը ծննդով Մեծ Բրիտանիայից է
Լոնդոնում հարձակում կատարած տղամարդը ծնվել էր Մեծ Բրիտանիայի տարածքում և ժամանակին գրավել էր ՄԻ-5 բրիտանական հակահետախուզության ուշադրությունը, հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը, փոխանցում է «Интерфакс»-ը:
«Այդ մարդը ծնվել է Մեծ Բրիտանիայում: Մի քանի տարի առաջ նրա նկատմամբ ՄԻ-5-ում հետաքննություն են անցկացրել ծայրահեղականության հետ կապված գործի շրջանակներում», - ասել է նա՝ ելույթ ունենալով խորհրդարանում:
Մեյը պարզաբանել է, որ արդյունքում այդ հետաքննությունը փակվել է, և վերջին ժամանակներս նա կասկածներ չէր առաջացնում հատուկ ծառայությունների մոտ:
Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդգծել է, որ տեղի ունեցածի հետաքննությունը դեռ չի ավարտվել, ուստի ինքը չի կարող հայտնել այն ամբողջ տեղեկատվությունը, որը ահաբեկչի մասին հավաքել են քննիչները: