23/03/2017 13:11
Լոնդոնի ահաբեկչության 7 տուժած ծայրահեղ ծանր վիճակում է
Չորեքշաբթի Լոնդոնում իրագործված ահաբեկչության հետևանքով 7 մարդ, որոնք հիվանդանոցում են, ծայրահեղ ծանր վիճակում են: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ոստիկանության կոմիսարի տեղակալ Մարկ Ռոուլին, փոխանցում է РИА Новости-ն:
Լոնդոնում ահաբեկչությունը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ քաղաքի զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի հատվածում. Վեսթմինսթերյան կամուրջով ընթացող մեքենան դուրս է եկել մայթ, վրաերթի ենթարկել մի քանի մարդու, հասել է խորհրդարանի շենքին, որտեղ չարագործին կագնեցրել է ոստկանությունը:
Նա դանակով հարվածել է մի ոստիկանի, որը հետագայում մահացել է: Ինքն՝ ահաբեկիչը, վերացվել է մեկ այլ ոստիկանի կողմից: