23/03/2017 15:21
Մենք ու ՀՀԿ-ն անհամատեղելի ենք. Լևոն Զուրաբյանը` կոալիցիա կազմելու հավանականության մասին
Մենք և իշխող ուժը անհամատեղելի ենք, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անդամ, պատգամավոր Լևոն Զուրաբյանն` անդրադառնալով իշխող ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությանը:
«Այդ հարցին Լևոն Տեր-Պետրոսյանը շատ հստակ պատասխան է տվել դեկտեմբերի 17-ի իր ելույթում, որտեղ ասել է` հիմնավորելով հենց ընտրակեղծարարությամբ, կոռուպցիայով, որ մենք անհամատեղելի ենք, մենք չենք կարող երբևիցե կազմել կոալիցիա նման կոռուպցիոն քաղաքական ուժի հետ», - ասաց Լևոն Զուրաբյանը` շարունակելով.
«Մենք կոալիցիայի մեջ երբեք չենք մտնի, բայց եթե նրանք գնան Խաղաղության ծրագրի իրականացման ճանապարհով` կօգնենք մեր հանրային մոտեցումներով, զուտ խաղաղության ծրագրի իրականացման հարցում: Մնացած հարցերում մենք շարունակելու ենք մնալ նրանց անխնա քննադատը»: