23/03/2017 18:27
Կիևի ոստիկանությունը ձերբակալել է ՌԴ պետդումայի նախկին պատգամավոր Վորոնենկովին սպանողին
Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովի սպանության համար կասկածվող անձը ձերբակալվել է: Նա վիրավոր է։ Այս մասին հայտարարել է Կիևի ոստիկանության վարչության պետ Անդրեյ Կրիշչենկոն, փոխանցում է РИА Новости-ն:
«Մարդասպանը հսկողության տակ է, նրան առաջին բուժօգնություն է տրամադրվում», - հայտնել է Կրիշչենկոն:
Նա նշել է, որ ենթադրյալ մարդասպանի առողջական վիճակի մասին տեղեկություններ չունի: