23/03/2017 17:06
Հայաստանի պատանեկան հավաքականը պարտվել է 1:10 հաշվով
Թուրքիայի Մանավգաթ քաղաքում ավարտվել է Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016/2017 թթ. առաջնության էլիտ-ռաունդի առաջին խմբի մրցաշարի առաջին տուրի Գերմանիայի և Հայաստանի Մ-17 հավաքականների միջև հանդիպումը:
Արտակ Օսեյանի գլխավորած թիմը 1:10 հաշվով պարտություն է կրել:
ՀՖՖ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հանդիպման հաշիվը բացել են գերմանացիները, սակայն 30-րդ րոպեին Արմեն Հովհաննիսյանը հավասարացրել է հաշիվը: Հետագա 50 րոպեների ընթացքում հայ պատանիները 9 գնդակ են բաց թողել: