23/03/2017 13:44
Առաջիկա 5 օրերին տեղումներ չեն սպասվում, գարունը վերադառնում է Հայաստան. Հայհիդրոմետ
Այսօրվանից մինչև մարտի 27-ը ներառյալ Հայաստանը գտնվելու է հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Այդ մասին տեղեկացնում է ԱԻՆ Հայհիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով՝ գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան:
Առաջիկա 5 օրերը կանցնեն առանց տեղումների, իսկ օդի ջերմաստիճանը աստիճանաբար այսօրվա նկատմամբ կբարձրանա 5-6 աստիճանով, մարտի 27-ին Երևանում հասնելով մինչև +20 աստիճանի: