23/03/2017 14:02
Չիլիում դատապարտել են Պինոչետի հետախուզության ավելի քան 30 նախկին աշխատակցի
Չիլիի գերագույն դատարանը չորեքշաբթի բռնապետ Աուգոստո Պինոչետի հետախուզության միանգամից 33 նախկին աշխատակցի դատապարտել է տարբեր ժամկետներով ազատազրկման՝ հինգ ընդդիմադիրի առևանգաման համար, փոխանցում է РИА Новости-ն:
Նրանք դատապարտվել են երեքից 15 տարի ազատազրկման: Հետաքննության տվյալով՝ նրանց զոհերն են դարձել կոմունիստները, որոնք ձերբակալվել են 1987 թվականին, իսկ հետո անհետացել են: Նրանք ուղղաթիռից դուրս են նետվել օվկիանոս:
Պինոչետի ղեկավարման տարիներին (1973- 1990) Չիլիում քաղաքական դրդապատճառներով սպանվել է մոտ 3200 մարդ, մոտ 28 հազար մարդ ենթարկվել է խոշտանգումների: Պինոչետի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, բայց 2006 թվականին նա մահացել է:
Վերջին տարիներին ռազմական խունատայի նախկին գործակալների նկատմամբ մշտական դատական գործընթացներ են իրականացվում: