23/03/2017 19:48
Պորոշենկո. Վորոնենկովի սպանության մեղավորը Ռուսաստանն է
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Վորոնենկովի սպանությունն անվանել է «ահաբեկչական գործողություն Ռուսաստանի կողմից», փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Կիևի կենտրոնում Դենիս Վորոնենկովի արյունալի սպանությունը պետական ահաբեկչական գործողություն է Ռուսաստանի կողմից: Ռուսական հատուկ ծառայությունների ակնհայտ ձեռագիրն է, որը նախկինում բազմիցս ի հայտ է եկել եվրոպական մայրաքաղաքներում»:
Նա նաև նշել է, որ Վորոնենկովը եղել է Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի գլխավոր վկաներից մեկը և քաջատեղյակ է եղել Ուկրաինա ռուսական զորքեր մտցնելու գործում նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի դերակատարումից: