23/03/2017 13:40
Պուտինը ցավակցել է Մեյին՝ Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին՝ Լոնդոնում կատարված ահաբեկչական գործողության ողբերգական հետևանքների կապակցությամբ, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
«Ակնհայտ է, որ ահաբեկչական սպառնալիքին դիմակայելու համար պահանջվում է համաշխարհային հանրակցության բոլոր անդամների ջանքերի իրական միավորումը», - նշել է ՌԴ ղեկավարը ցավակցական հեռագրում:
«Ահաբեկչության ուժերն ավելի ու ավելի նենգորեն ու ցինիկորեն են գործում»,- արձանագրել է պետության ղեկավարը:
Նա նաև կարեկցանքի և զորակցության խոսքեր է փոխանցել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ բոլոր նրանց, ովքեր տուժել են ծայրահեղականի գործողություններից: