23/03/2017 22:21
Մենք կանգնելու ենք մինչև վերջ Սամվել Բաբայանի իրավունքների պաշտպանության համար. Սեյրան Օհանյան
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պաշտպանելու է Արցախի Պաշտպանության նախկին հրամանատար Սամվել Բաբայանի իրավունքները։
«Մենք կանգնելու ենք մինչև վերջ նրա իրավունքների պաշտպանության համար և չենք թողնելու, որպեսզի այս իշխանությունը շինծու գործունեությամբ հասնի իր նպատակին», - «Հոգևոր Հայաստան» նախաձեռնության համաժողովին ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գլխավորող Ս.Օհանյանը։
Նրա խոսքով, Սամվել Բաբայանը «մեր մարտական ընկերն է, մեր գաղափարակիցը»։
«Արցախյան ազատամարտում իր ընկերների հետ նա հաղթանակ է ապահովել և դրա համար Արցախի ժողովուրդը նրան շնորհել է հերոսի կոչում», - նշեց Ս.Օհանյանը։