23/03/2017 12:47
Վարչապետը Վլադիմիր Գասպարյանին առաջարկեց Ճանապարհային ոստիկանությունը «անձնական կոնտրոլի տակ» վերցնել
Ճանապարհային ոստիկանության հետ կապված բողոքները շատացել են, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Պարոն Գասպարյան, խնդրում եմ ուշադրություն դարձնել՝ վերջին ժամանակներս Ճանապարհային ոստիկանության հետ կապված բողոքները շատացել են», - նշեց վարչապետը։
Կարեն Կարապետյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին առաջարկեց այդ ոլորտը վերցնել սեփական հսկողության ներքո։
«Խնդրում եմ անձնական ձեր կոնտրոլի տակ վերցնեք», - ընդգծեց Կ. Կարապետյանը։