23/03/2017 12:43
Կառավարության բազմաթիվ առաջարկներից գյուղացին տեղյակ չէ. Վարչապետ
«Բազմաթիվ առաջարկություններ ունենք, որոնք որ մեր գյուղացուն չի հասնում, իրազեկված չի», - կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նա նշեց, որ որևիցե մի տեղ չգիտեին, որ «կառավարությունը 7 տոկոս սուբսիդավորում է, որ 2 տոկոսով լիզինգը վերցնեն»։
«Հստակ ձևակերպում եք, որտեղ գյուղացին կարող է դիմել, եթե խորհրդատվական ծառայության խնդիր կա, կցում եք մի ծառայություն, որը գյուղացու, ֆերմերի հետ պոտենցիալ աշխատում է», - դիմելով ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին, ասաց վարչապետը։