23/03/2017 23:30
Վթար Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին. Վիրավոր զինծառայողները տեղափոխվել են Երևան
Պաշտպանության նախարարության «УРАЛ» և Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով զինծառայողներ են վիրավորվել։
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ վթարը տեղի է ունեցել այսօր Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին։
«Երկու զինծառայող ստացել են լուրջ վնասվածքներ: Նախնական տվյալներով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Զինծառայողները տեղափոխվել են Երևան», - նշեց Ա. Հովհաննիսյանը: