23/03/2017 23:03
Սեյրան Օհանյանը փաստացի հետապնդման մեջ է. Րաֆֆի Հովհաննիսյան
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքը գլխավորող Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը փաստացի հետապնդման մեջ է, «Հոգևոր Հայաստան» նախաձեռնության համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ, նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Սեյրան Օհանյանը հետապնդվում է համապատասխան իշխանությունների և օրգանների կողմից, նաև իշխանամերձ լրատվամիջոցների կողմից։ Մեր ընտանիքը ունեցել է նման փորձառություն։ Կարելի է սպասել, որ ցանկացած մեկը ցանկացած պահի թիրախում լինի», - ասաց Ր.Հովհաննիսյանը։
Նա ընդգծեց, սակայն, որ ՕՐՕ դաշինքը «չի վախենում»։