23/03/2017 14:23
Մեծ Բրիտանիայում կվերանայեն խորհրդարանի անվտանգության ապահովման միջոցները
Բրիտանական խորհրդարանի անվտանգության միջոցառումները կվերանայվեն՝ կապված ահաբեկչության հետ, բայց սա լուրջ փոփոխություններ չի նշանակում, հայտարարել է Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավար Մայքլ Ֆելոնը, փոխանցում է РИА Новости-ն:
Լոնդոնում ահաբեկչություն իրականացվեց չորեքշաբթի, տեղական ժամանակով 14:40-ին: Վեսթմինսթերյան կամրջի վրա մեքենան բարձրացել է մայթ և վրաերթի ենթարկել մի քանի անցորդի, հասել խորհրդարանի շենք, որտեղ էլ ոստիկանները կանգնեցրել են չարագործին:
Նա դանակահարել է ոստիկաններից մեկին, որն ավելի ուշ մահացել է: Ահաբեկչին գնդակահարել են: