23/03/2017 16:54
929 միլիոն դրամ՝ սահմանամերձ համայնքների բնակիչների կոմունալ վճարների փոխհատուցման համար
ՀՀ կառավարությունը 929 միլիոն դրամ հատկացրեց սահմանամերձ համայնքների բնակիչների գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի մասնակի փոխհատուցման նպատակով:
Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը կառավարության այսօրվա նիստում նշեց, որ աջակցություն կստանան Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները:
Ամբողջությամբ փոխհատուցվում է նաև հակառակորդի կրակահերթերի թիրախում գտնվող բնակիչների հողի ու գույքի հարկը: