23/03/2017 13:19
Լոնդոնի ահաբեկչության կապակցությամբ ոստիկանությունը ձերբակալություններ է իրականացրել Բիրմինգեմում
Լոնդոնում չորեքշաբթի կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ բրիտանական ոստիկանությունը ձերբակալություններ է իրականացրել Բիրմինգեմ քաղաքում, փոխանցում է ТАСС-ը` հղում անելով Sky News հեռուստաալիքին:
Անցած գիշեր իրավակարգի ուժերը գործողություն են իրականացրել Բիրմինգեմում, որտեղ վարձույթով վերցրել են այն ավտոմեքենան, որն օգտագործվել էր Բրիտանիայի մայրաքաղաքում ահաբեկչությունն իրականացնելիս:
Daily Express թերթի տվյալով՝ տասնյակ զինված սպաներ փակել են Հագլի փողոցը Բրիմինգեմի հարավ-արևմուտքում: Ոստիկանությունը շարունակաբար խորհուրդ էր տալիս քաղաքի բնակիչներին՝ չհայտնվել այդ շրջանում: Ինչպես հրատարակությանը հայտնել է Ուեսթ Միդլենսի (կոմսություն Անգլիայի արեւմուտքում) ոստիկանության ներկայացուցիչը, անցկացվում Է ոստիկանական գործողություն, այս փուլում այլ մանրամասներ չեն ներայացվելու: Հինգշաբթի առավոտյան Հագլի փողոցը վերաբացվել է երթևեկույթան համար: