23/03/2017 11:35
Վարչապետ. Հատուկ հարկային զոնա ենք ստեղծելու, որ ակտիվ ունեցող մարդիկ գործ անեն
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Սևանա լիճն ու հարակից տարածքները ունեն ոչ միայն բնապահպանական ու սոցիալական առանցքային նշանակություն, այլև՝ լուրջ տնտեսական ներուժ։
«Այսօր այդ տարածքները ոչ միշտ են արդյունավետ օգտագործվում, ըստ այդմ, տարածքային կառավարման ու զարգացման նախարարին ու շահարգիռ մարմիններին հանձնարարում եմ երկամսյա ժամկետում քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի 2017-2020 թվականների զարգացման ռազմավարություների նախագիծը՝ շեշտադրելով տնտեսական բաղադրիչի բնապահպանական բացառիկ դերն ու նշանակությունը», - ասաց վարչապետը։
Նա ՀՀ ֆինանսների նախարարին ու տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարներին հանձնարարեց մեկ ամսում ներկայացնել «Սևան» ազգային պարկի տարածքում տնտեսական գործունեության իրականացման հատուկ կարգավիճակի վերաբերյալ առաջարկություններ։
«ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարին հանձնարարում եմ մեկամսյա ժամկետում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացնել առաջարկություններ «Սևան» ազգային պարկի տարածքում զբոսաշրջային զարգացման ուղղված հատուկ ծրագիր և գործողությունների պլան, իսկ բնապահպանության նախարարին հանձնարարում եմ երկամսյա ժամկետում մշակել ու ներկայացնել Սևանա լճում ձկնային ռեսուրսների վերականգնման և կայուն օգտագործման գործողությունների պլան», - նշեց Կարեն Կարապետյանը։
Նա Արծվիկ Մինասյանին հանձնարարեց ներկայացնել առաջարկություներ «Սևան» ազգային պարկի տարածքում կենսոլորտային արգելոցի ստեղծման հիմքերի վերաբերյալ, իսկ Գեղարքունիքի մարզպետին հանձնարարեց մեկ ամսում քաղաքաշինության պետական կոմիտե ներկայացնել ներդրումային ծրագրերի իրականցման համար նպատակահարմար գոտիներում փաստացի իրավիակի վերաբերյալ տեղեկություն։
Վարչապետը Քաղաքաշիության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց երկմասյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ «Սևան» ազգային պարկի կենտրոնական գոտում ներդրումային ծրագրերի նպատակահարմար գոտիների առանձնացման վերաբերյալ։
Կարեն Կարապետյանը նշեց որ ցանկանում է մեկնաբանել իր այս հանձնարարականը։
«Սևանա լճի ամբողջ տարածքը գույքագրում ենք, բազմաթիվ ակտիվներ կան, որոնք չեն աշխատտում, հատուկ հարկային զոնա ենք ստեղծելու, որ ակտիվ ունեցող մարդիկ գործ անեն, Սևանի հանգստյան ժամկետը երկարացնելու առումով, որպես ուղեցույց, տալու ենք պոտենցիալ ներդրողներին, բոլոր այն տարածքները, որ վարձով տրված են ու յուրաքանչյուր մարդ, իր քմահաճույքից ելնելով, ցանկապատում է տարածք: Պետք է շատ խսիտ քայդ հարցը կարգավորել», - ասաց Կ. Կարապետյանը։
Կարեն Կարապետյանը բնապահպանության նախարարին հանձնարարեց, որ եթե պարկի տնօրենն այս բեռը չի քաշելու, նոր առաջարկություն ներկայանցի նորմալ ու նոր տնօրենի վերաբերյալ։